Beeline-ը Երևանի քաղաքապետարանի և Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ հայտարարում են Երևանի թիվ 109 մանկապարտեզում և Ֆ.Նանսենի անվան համար 150 հիմնական դպրոցում ՙBeeline երեխաների զարգացման անկյունների՚ բացման մասին£ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, Հայաստանում Beeline-ի լխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը, Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը և այլ հյուրեր£
ՙBeeline երեխաների զարգացման անկյուններ՚-ը բացվել են ՙիտելիք հանուն բարեկեցության՚ ծրագրի շրջանակում, որի նպատակն է խթանել ներառական կրթության զարգացումը Հայաստանի մարզերում և Երևանում£
Երեխաների զարգացման համար նախատեսված անկյունները զինվել են հատուկ զարգացնող խաղերով և գրականությամբ, երեխաներին տրամադրվել են Մանկական զարգացման հիմնադրամի կողմից արտադրված զարգացնող խաղալիքներ£
ՙBeelineե-ը ողջունում և կարևորում է այն ծրագրերի իրականցումը, որոնք օգնում են երեխաներին և երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը£ Համոզված եմ, որ ամանորյա տոների նախաշեմին այս վառ և լուսավոր կենտրոնների և մեր ուշադրության շնորհիվ մեզ կհաջողվի երեխաներին փոխանցել մեր սերն ու ջերմություն՚, – նշել է Հայաստանում Beeline-ի լխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը£
ՙՄանկական զարգացման հիմնադրամը՚ կարևորում է ներառական կրթության զարգացումը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը£ Ներառումը բավականին նուրբ ու աշխատատար գործընթաց է, որի մեջ պիտի ներգրավել հասարակության տարբեր շերտերիª երեխաների, ծնողների, մասնագետների, հասարակական և պետական սեկտորի ներկայացուցիչների£ Հատկանշական է, որ մեր գործընկեր Beeline-ը կարևորում է նման ծրագրերի նախաձեռնումը և խթանում է դրանց իրականացումը հատկապես մարզերում, իսկ նման ծրագրերը փոխում են հասարակության վերաբերմունքը մարդկանց առանձնահատկությունների նկատմամբ՚,- ասել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը£
Նշենք, որ ՙիտելիք հանուն բարեկեցության՚ ծրագիրը մեկնարկել է 2014թ–ի սեպտեմբերի 10-ին£ Ծրագրի շրջանակում Արարատի մարզի Այնթափ համայնքի մանկապարտեզում և Նոր Խարբերդի թիվ 2-րդ դպրոցում ևս բացվել են ՙBeeline երեխաների զարգացման անկյուններ՚£ Ընտրված 6 կրթական հաստատությունների ավելի քան 40 մասնագետ անցնել է վերապատրաստման բարձրակարգ դասընթացներ և խորհրդատվություն£ Նշված կրթական հաստատություններում սովորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մոտ 150 երեխա£ Ընդհանուր առմամբ, ծրագրի անմիջական շահառուների քանակն է ավելի քան 500 երեխա և մասնագետ£