Հայկական կոնյակի խոշոր արտադրողները` Երևանի կոնյակի գործարան, Պռոշյանի կոնյակի գործարան, ՙՆոյ՚ գործարան, ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել են, որ ոգելից խմիչքի խմբաքանակը որևէ առնչություն չունի հիշյալ ընկերությունների հետ
Միաժամանակ, հրշեջները կարողացել են արագ կերպով մարել Հայաստանից Փոթի նավահանգիստ 30 տոննա հայկական կոնյակ տեղափոխող բեռնատարում բռնկած հրդեհը: Այս մասին լրագրողներին հայտնել է Գորիի շրջանի հակահրդեհային ծառայության պետ Մամուկա Իմերլիշվիլին:
Բեռբատարում հրդեհը բռնկել էր այսօր առավոտյան Թբիլիսի- Սենակի-Լեսելիձե կենտրոնական ավտոմայրուղու ՙՌուիս թունելում: ՙՄեր աշխատակիցները կարողացան ժամանակին հանգցնել հրդեհը՝ կանխելով պայթյունը, որը կարող էր մեծ վնաս հասցնել՚,- նշել է Իմերլիշվիլին:
Բեռնատարի վարորդ Մալխաս Ռուխաձեին հաջողվել է ժամանակին լքել այրվող մեքենան: ՙՄեքենայում լույսերը թարթեցին, ես անմիջապես կանգ առա, կրակը բռնկվեց ակնթարթորեն՚,- լրագրողներին պատմել է վարորդը: ՙՄաեստրո՚ հեռուստաընկերության տվյալներով, հրդեհը վնասել է թունելի հաղորդակցությունը: Թունել տանող ճանապարհի երթևեկությունը կաթվածահար է եղել: