Մամուլում հաճախակի են լուրեր տարածվում, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է ժամանակավորապես հեռանալ Հայաստանից և հաստատվել Ֆրանսիայում: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նա արդեն իսկ վաճառքի է հանել իր ունեցվածքի մի մասը:
Ըստ
թերթի, խոսքը գնում է գազի և բենզինի իր լցակայանների, երշիկի արտադրամասի, մի շարք տարածքների մասին, որոնք մինչ այդ վարձակալական հիմունքներով տրված էին տարբեր մարդկանց և ընկերությունների: Նույն տեղեկությունների համաձայն՝ Խաչատրյանի նշված ունեցվածքը դեռևս չի վաճառվել, դեռեւս գնորդներ չեն հայտնվել:
Հիշեցնենք,
որ Խաչատրյանը մարզպետի պաշտոնից հրաժարական էր տվել 2013 թվականի հունիսի 2-ին
Գորիսում գտնվող իր ըան մոտ տեղի ունեցած միջադեպից հետո, երբ կրակոցների
արդյունքում սպանվեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ
նրա եղբայրը` ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատար Արտակ Բուդաղյանը ծանր վիրավորվեց:
Վիրավորվեց նաև մարզպետի թիկնապահ և ազգական Նիկոլայ Առուստամյանը:
Դեպքի
փաստով (ՀՀ ՔՕ 104 և 235 Հոդվածների հատկանիշներով) հարուցվեց քրեական գործ:
Կալանավորվեցին նաև մարզպետի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանն ու նրա որդին` Տիգրանը:
Հունիսի 6-ին ՀՀ կառավարությունն ընդունեց Խաչատրյանի հրաժարականը: Իսկ հուլիսի
9-ին ՀՀ ՔՕ 137 Հոդվածի 1 մասի հատկանիշներով մեղադրանք հարուցվեց նաև վիրավորված
Արտակ Բուդաղյանին, սակայնվերջինս չընդունեց այդ մեղադրանքները: Սեպտեմբերի 7-ին
Սուրիկ Խաչատրյանի որդին և թիկնապահն ազատ արձակվեցին, քանի որ քննչական մարմինը
գտավ, որ նրանց գործողություններն ակնհայտորեն պարունակել են անհրաժեշտ
ինքնապաշտպանություն: