Հայաստանում չկա դոնորական օրգանների վաճառքի մաֆիա, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: ՙՆման բան չկա և չի կարող լինել՚,-ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Աշտարակի բնակիչ Կարապետ Կարապետյանը կասկածներ է հայտնել իր կնոջ երիկամի հեռացման ցուցումների առկայության առնչությամբ: Փաստացի նա բշիշկներին մեղադրել է մարդկային օրգանների ապօրինի վաճառքի մեջ: Սակայն, Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Կարապետյանի նախաձեռնությամբ Գերմանիայում անցկացված անկախ դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ վիրաբուժական միջամտության ծավալը ճիշտ է ընտրվել, և տվյալ դեպքը վերաբերում է բարդությունների, այլ ոչ թե բժշկական սխալի թվին: