ՙ
RUH վերջերս իրականացրած հարցման համաձայն, հարցման ենթարկված 93 ադրբեջանական ԶԼՄ-ների
89 տոկոսը
Իլհամ
Ալիևին
իրենց
բարեկամն
են
համարում:
Ձեր
կարծիքով,
որքանո՞վ
է
իրավիճակը
համապատասխանում
իրականությանը:
Մեր մամուլի նկատմամբ Իլհամ Ալիևի պաշտոնական վերաբերմունքը բավականին լավ է: Նա լրագրողների
նկատմամբ
իրեն
շատ
լավ
կողմերով
դրսևորում:
Բնականաբար,
ԶԼՄ-ների ներկայացուցիչների
հետ
շփումներում
ձգտում
է
լինել
չափազանց
նրբանկատ:
Դեռ
նախագահի
պաշտոնում
երրորդ
անգամ
ընտրվելուն
նախորդած
քարոզարշավի
ընթացքում
Ալիևը
բազմաբնակարան
շենք
նվիրեց
հայտնի
լրագրողներին,
և
դա,
անշուշտ,
կանխորոշիչ
դեր
խաղաց
նրան
որպես
ՙլրագրողների
բարեկամ՚
բնորոշման
գործում:
Մյուս
կողմից`
Ալիևի
կառավարման
օրոք
մի
քանի
լրագրողներ
երկարաժամկետ
պատժաչափեր
են
ստացել:
Ոմանց
նկատմամբ
դեռ
ընթանում
են
դատավարություններ,
և
հանտնի
չէ,
թե
դրանք
ինով
կավարտվեն:
Շատերը
ծեծի
են
ենթարկվել
հանրահավաքների,
Բաքվում
տների
քանդման
ժամանակ:
Նրանց
դեմ
հարուցվել
են
քրեական
գործեր,
նրանք
դարձել
են
իրավապահ
մարմինների
բռնության
օբյեկտներ:
Ընդ
որում,
իշխանությունն
առ
այսօր
ոչ
մի
քրեական
գործ
չի
հարուցել
լրագրողներին
բռնության
ենթարկողների
նկատմամբ:
Այլ կերպ ասած`լրագրողների նկատմամբ կիրառվում է մտրակի և քաղցրաբլիթի քաղաքականությու՞ն:
Իլհամ Ալիևը կարողանում է մարդկանց ուրախություն պարգևել: Լրագրողներին`
բնակարաններ,
Մամուլի
խորհրդին`
նոր
գրասենյակ,
նախագահին
առընթեր
կա
մամուլի
հիմնադրամ,
որը
նրանց
դրամաշնորհներ
է
հատկացնում:
Ադրբեջանում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակն
Ալիևի
երրորդ
ժամկետում
ինչ-որ փոփոխություններ
կրե՞լ
է:
Կարծում եմ`իրավիճակը բարելավվել է: Սակայն, դա չի վկայում այդ ուղղությամբ իշխանությունների քաղաքականության բարելավման
մասին,
քանի
որ
նրանք,
պարզապես,
ձգտում են փոքր-ինչ մեղմել իրենց հասցեին քննադատությունը: ՙԲաքվում հրաշալի
գիտեն,
որ վերջին ընտրություններն անցել են, ասենք,
ոչ
այնքան
հարթ:
Հետևաբար,
իշխանությունը
երկխոսություն
է
սկսել
քաղաքական
կուսակցությունների
հետ,
նախագահը
հանդիպել
է լրագրողներին հետ, ինչը,
որքան
հիշում
եմ,
նախկինում
չի
եղել,
նույնիսկ` Հեյդար Ալիևի ժամանակներում: Այսինքն, այդ բոլոր
բարելավումները
բնավ
չեն
խոսում
ներքին
քաղաքականությունում
իրական
փոփոխությունների
մասին:
Ադրբեջանն
առաջվա
պես
ժողովրդավարությանն
առնչվող
բավականաչփ
խնդիրներ
ունի,
և
վերջին
նախագահական
ընտրությունները
դրանք
միայն
խորացրել
են,
ինչն
արտահայտվել
է
միջազգային
ինստիտուտների
կողմից
իշխանություններին
հասցեագրված
քննադատությամբ:
Արդյո՞ք սկզբունքային փոփոխություններ եք սպասում
ղարաբաղյան
հակամարտության
կարգավորման
գործում`
Մաքսային
միությանը
Հայաստանի
անդամակցությունից
հետո:
Շատերն Ադրբեջանում զգուշանում են Մաքսային միությանը Հայաստանի առաջիկա անդամակցությունից: Բաքվում մինչ այդ էլ Ռուսաստանին
մեղադրում
էին
Հայաստանին
աջակցելու
համար:
Այժմ
կա
ըմբռնում,
որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցումից հետո Մոսկվան
այդ
հակամարտության
կարգավորման
վրա
ազդելու
ավելի
լուրջ
լծակներ
և
առիթներ
կունենա:
Շատ
լուրջ
մտավախություն
կա
Լեռնային
Ղարաբաղի
հակամարտության
դիմակայող
կողմերի
միջև
շփման
գծում
միակողմանի
կարգով
ռուսական
խաղաղապահներ
տեղաբաշխելու
հնարավորության
առնչությամբ:
Դա
կդառնա
լուրջ
փաստարկ
Ադրբեջանի
վրա
ազդեցություն
գործելու
համար:
Ինչո՞վ է վտանգավոր Ադրբեջանի համար իր սահմանների մոտ ռուս զինվորականների հայտնվելը:
Մոսկվան ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի նկատմամբ ճնշման լրացուցիչ մեխանիզմն
կստանա:
Շատ-շատերը
Բաքվում
կարծում
են,
որ
Հայաստանն
անդամակցում
է
ՄՄ-ին, որպեսզի
սեփական
ինքնիշխանության
էական
սահմանափակման
գնով
վերջնականապես
հաստատվի
Ղարաբաղում:
Չե՞ք կարծում արդյոք, որ մասնակցելով պուտինյան նախագծերին`Ադրբեջանը կարող էր փարատել Ղարաբաղում Հայաստանի վերջնական հաստատման առնչությամբ իր մտավախությունները:
ՄՄ տնտեսապես բոլորովին ձեռնտու չէ ԱդրբեջանինԱդրբեջանի արտահանման
շուրջ
95 տոկոսը
բաժին
է
ընկնում
նավթին,
որն
արտահանվում
է
ոչ
թե
Ռուսաստան,
այլ`
Եվրոպա:
Ադրբեջանական
ներդրումների
45 տոկոսից
ավելին
բաժին
է
ընկնում
Թուրքիային
և
Վրաստանին,
և
ընդմանը
2-3 տոկոսը`
Ռուսաստանին:
Իսկ
քաղաքական
տեսանկյունից
Բաքվում
հիանալի
հասկանում
են,
որ
եթե
նույնիսկ
Ադրբեջանը
վաղն
անդամակցի
ՄՄ-ին` ենթադրել,
թե
Մոսկվան
Ադրբեջանին
ՙկօգնի՚
վերադարձնել
Ղարաբաղը,
թեթևամտություն
կլինի:
Մենք
շատ
լավ
հասկանում
ենք
Ռուսաստանի
շահագրգռվածությունը
մեր
տարածաշրջանում
ստատուս-քվոյի
պահպանմամբ:
Եվ
որքան
էլ
Բաքում
սիրաշահի
Մոսկվային,
դա
չի
հանգեցնի
Ղարաբաղի
վերադարձին
Ադրբեջանի
կազմ:
Հետևաբար,
Բաքվում
օգուտ
չեն
տեսնում
Մոսկվայի
եվրասիական
նախագծերին
մասնակցության
մեջ:
Ի սկզբանե, չնայած ՙԱրևելյան գործընկերությանը՚ մասնակցությանը, Ադրբեջանը
մտադիր
չէր
դա
առաջ
մղել`
ԵՄ
հետ
ասոցացման
համաձայնագիր
ստորագրելու
միջոցով:
Հավատարիմ
մնալով
ՙչմիացման
քաղաքականությանը՚`
Ալիևը
պահպանում
է
հեռավորչություն
ինչպես
Մոսկվայից,
այնպես
էլ
Բրյուսելից
և
Վաշինգտոնից:
Ի՞նչ
մտավախություններով
է
դա
հիմնավորվում:
Ուկրաինայի վերջին իրադարձություներից հետո ես սկսեցի
հասկանալ
Իլհամ
Ալիևի
զգուշավորությունը
տարբեր
ինտեգրման
միավորումներին
Ադրբեջանի
մասնակցության
առնչությամբ:
Ադրբեջանի
նախագահը
հիանալի
հասկանում
է,
որ
ցանկացած
կտրուկ
քայլ
Մոսկվայի
կամ
Բրյուսելի
կողմը
կհանգեցնի
ընդդիմության
աշխուժացման
Ադրբեջանում,
հասարակության
պառակտման
երկու
մասի:
Նման
իրավիճակում
նրա
համար
բավականին
դժվար
կլինի
պահել
իշխանությունը:
Հենց
այդ
պատճառով
Ալիևի
մարտավարության
հիմքը
զգուշավորությունն
է:
Նա
շատ
լավ
հասկանում
է,
որ
Ադրբեջանն
ամենատարբեր
շահերի
շրջագծում
է:
Եվ
ցանկացած
կտրուկ
քայլ
կարող
է
զայրացնել
Ռուսաստանին,
Եվրոպային,
Իրանին,
Թուրքիային,
ԱՄՆ-ին, Վրաստանին,
Հայաստանին:
Ուստի
Ալիևն
ստիպված
է
խուսավարել,
ընթանալ
դանդաղ
քայլերով:
Եվ
այդպիսի
քաղաքականությունը
թելադրված
է
նաև
ադրբեջանական
հասարակության
հանդեպ
վախով:
Ձեր խոսքերին հակասում են Հայաստանի հասցեին Ալիևի բավական ագրեսիվ հայտարարությունները: Ղարաբաղում
նոր
պատերազմն
արտաքին
քաղաքականությունում
Ադրբեջանի
հնարավոր
ամենակտրուկ
քայլերից
մեկն
է…
Ղարաբաղը վերադարձնելու վերաբերյալ Իլհամ Ալիևի բազմաթիվ արմատական հայտարարությունները բացառապես
ներքին
սպառման
համար
են:
Նա
այդ
մասին
հայտարարում
է`
ելույթ
ունենալով
ներքին
լսարանի
առաջ:
Նա
տեսնում
է
Ադրբեջանի
կողմից
բանակցային
գործընթացում
թույլ
տրված
բազմաթիվ
բացթողումները
և
բաց
թողնված
հնարավորությունները:
Եվ
նրա
համար
դժվար
է
համաձայնել
այն
բանի
հետ,
որ
վերջնականապես
կորցրել
է
Ղարաբաղը:
Այստեղից
էլ
այլ
արձագանքը,
որն
արտահայտվում
է
նորանոր
սպառազինությունների
ձեռքբերմամբ,
թուրք
և
իսրայելցի
ռազմական
խորհրդատուների
ի
հայտ
գալով:
Այդ
ամենն
արվում
է
հասարակությունում
տրամադրությունների
բարձրացման
նպատակով,
ցույց
տալու
համար,
որ
Ղարաբաղը
վերադարձնելու
ծրագիրը
դեռևս
ակտուալ
է,
որ
այն
գտնվում
է
իշխանության
ուշադրության
կենտրոնում:
Չէ
որ
Ալիևը
չի
հրաժարվում
բանակցային
գործընթացից:
Մինչդեռ
մեկ
այլ
նախագահ
լիովին
կարող
էր
անել
դա:
Ալիևը
հասկանում
է,
որ
հրաժարվելով
հանդիպել
Սարգսյանի
հետ`
ստիպված
կլինի
այլ
քայլ
ձեռնարկել:
Զգուշավորությունն
Ալիևի
կրեդոն
է:
Նա
հասկանում
է,
որ
ցանկացած
կտրուկ
քայլ
իր
շահերից
չի
բխում:
Վերջին ամիսներին Իրանի շուրջ իրավիճակը կտրուկ փոփոխվում է: Մասնավորապես, ԻԻՀ-ն Ամերիկայի №1 թշնամուց աստիճանաբար վերածվում է բավականին լոյալ պետություն: Այդ կտրուկ տրանսֆորմացիան ինչպե՞ս կարող
է
անդրադառնալ
վերջինիս
հարևանների,
առաջին
հերթին`
Ադրբեջանի
վրա:
Իշխանություններին միշտ վախեցրել է այն, որ Իրանի շուրջ զինված հակամարտության դեպքում հայրենակից
փախստականների
հոսքը
կլցվի
Ադրբեջան:
Այժմ
իշխանությունների
գլխին
կախված
այդ
Դամոկլյան
սուրը,
կարծես,
հեռացվել
է:
Բացի
այդ,
Ադրբեջանը,
որպես
ԱՄՆ
և
Իսրայելի
գործընկեր,
չէր
կարող
մերժել
նրանց
իր
հնարավորությունների
օգտագործման
հարցում,
ինչը
հասկանալի
պատճառներով
միշտ
բարկացրել
է
Թեհրանին:
Այն
բանից
հետո,
երբ
ամերիկացիները
Ռուսաստանի
օգնությամբ
ընդհանուր
լեզու
գտան
իրանցիների
հետ,
մենք
ավելի
ազատ
շունչ
քաշեցինք:
Այսօր
մենք
արդեն
մտավախություն
չունենք,
որ
Իրանն
ամեն
պահի
կարող
է
վարկաբեկել
Ադրբեջանին:
Սակայն,
այս
ամենն
ունի
նաև
հակառակ
կողմը:
Ադրբեջանական
նավթը
կազմում
է
նավթի
համաշխարհային
արդյունահանման
ընդամենը
1%-ը,
մինչդեռ
Իրանին
բաժին
է
ընկնում
համաշխարհային
պաշարների
գրեթե
10%-ը:
Մինչև
Իրանի
հետ
հարաբերությունների
կարգավորումն
Ադրբեջանն
ընկալվում
էր
որպես
տարածաշրջանում
բավականին
հետաքրքրիր
երկիր:
Հիմա
Բաքուն
աստիճանաբար
կորցնում
է
այդ
հետաքրքրությունը,
առաջին
հերթին`
ամերիկացիների
աչքում:
Առաջ
ամենալավ
տունը
գյուղում
մերն
էր,
հիմա
այն
արդեն
Իրանն
է
կառուցում:
Եվ
Ադրբեջանն
ստիպված
կլինի
ամենամոտ
ապագայում
չափավորել
իր
ամբիցիաները: