Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Գվատեմալայի հավաքականի նկատմամբ 7:1 հաշվով հաղթանակից հետո երկրորդ համոզիչ հաղթանակն է տարել Սալվադորի հավաքականի հետ ընկերական խաղում` 4:0 հաշվով:
Լոս Անջելեսի Stabhab Center մարզադաշտում տեղի ունեցած հանդիպման երրորդ րոպեին առաջին գնդակը սեփական դարպասն է ուղարկել սալվադորցի Խավիեր Գարսիան: Ինչից հետո 9-րդ րոպեին աչքի է ընկել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: 69-րդ րոպեին գնդակը սեփական դարպասն է ուղարկել Մենդոսան, ինչին նպաստել էր Տիգրան Բարսեղյանը, այնուհետև 76-րդ րոպեին Գեղամ Քադիմյանը Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը հասցրել է 4:0-ի: Խաղն ուղեկցվել է երկու թիմերի խաղացողների բազմաթիվ փոխարինումներով: