«ԱրմենՏել»
ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է կորպորատիվ ինտերնետի և
բջջային կապի ծառայության մատուցման մի շարք տենդերներում հաղթելու մասին։ Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի
ծառայությունից,
վերջին երեք ամիսների ընթացքում Beeline ծառայություններն
ընտրել են այնպիսի խոշոր կազմակերպություններ և կառույցներ, ինչպիսին են ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ Առողջապահության
նախարարությունը, ՀՀ Վերահսկիչ պալատը, ՀՀ Մշակույթի նախարարությունը, ՀՀ
ոստիկանությունը, ՀայՌուսգազարդ ՓԲԸ և
Հայէկոնոմբանկը։
«Կորպորատիվ սեգմենտը մշտապես գտնվում է
մեր ընկերության ուշադրության կենտրոնում, և «ԱրմենՏել»–ի դիրքերը այս շուկայում
ավանդաբար ուժեղ են։ Մենք ձեռք ենք բերել խոշոր բիզնեսի վստահությունը պատասխանատու
մոտեցման, ինչպես նաև ցանցի տեխնիկական արդիականացման շնորհիվ, որի ուղղությամբ
մենք աշխատում ենք յուրաքանչյուր օր։
Բարձրորակ կապի և նորարարական ծառայությունների հանդեպ պահանջն օրեցօր
աճում է. այս միտումը նկատվում է նաև պետական կառույցների մոտ, որոնց շրջանում
մենք շարունակաբար նկատում ենք աճող պահանջարկ նորարարական լուծումների հանդեպ։
Հաճելի է, որ մի շարք խոշոր և հեղինակավոր ընկերություններ վստահում են
«ԱրմենՏել»–ին, ինչը ևս մեկ անգամ հաստատում է այն հանգամանքը, որ մեր
ծառայությունները գրավիչ են նաև բիզնեսի համար», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք նաև, որ բջջային կապի մատուցման
ոլորտում «ԱրմենՏել» ընկերության կորպորատիվ գործընկերների շարքում
ընդգրկված են Հայաստանի Հանրապետության մի շարք խոշոր ընկերություններ և
կազմակերպություններ։
Նշենք,
որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ»
ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն
ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ,
որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի
վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության
ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում,
Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում,
Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան
Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է
մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 782 մլն. ընդհանուր
բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են
մատուցում «Beeline», «Киевстар», «djuice», «Wind», «Infostrada», «Mobilink»,
«Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2013թ.
Մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 215
միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում
(NYSE) VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:
-