ՀՀ Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում ընտրական օրենսդրության խախտումների 31 դեպքի առնչությամբ քրեական գործ հարուցելու համար: Այդ մասին հաղորդում է կառույցի կայքը:
Մասնավորապես`հաղորդումներ են ստացվում կաշառքների, ընտրատեղամասերում կուտակումների, ընդդիմադիր և իշխանական կուսակցությունների ներկայացուցիչների միջև ծեծկռտուքի, բազմակի քվեարկության վերաբերյալ:
ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնն ստուգել է քաղաքացիների կողմից ստացված 40 ահազանգ: Ինչպես հաղորդում է կենտրոնը, ահազանգերի հիմնական մասը չի համապատասխանել իրականությանը: