Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը մտադիր է
ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին, թուրքական խորհրդարանում հայտարարել է
Թուրքիայի ազգայնական շարժման պատգամավոր Օկտայ Վուրալը, քննադատելով ԱԳՆ ղեկավար
Ահմեդ Դավութօղլու Հայաստան կատարած այցը: Այս մասին է հաղորդում թուրքական
«Anadolu» պարբերականը:
Վուրալը վստահություն է
հայտել, որ իշխող կուսակցության ներկայացուցիչները պատրաստվում են ինչպես ճանաչել
Հայոց ցեղասպանությունը, այնպես էլ 200 հազար հայերի վերադարձնել իրենց հողերը: Նա
նաև իր վերաբերմունքն է արտահայտել Դավութօղլու այն հայտարարությնա կապակցությամբ,
որ «հայերի տեղահանում անցյալ դարի սկզբին» տեղի է ունեցել բացառապես
անվտանգության նկատառումներով, և էթնիկ բնույթի ոչ մի պատճառ չի եղել: «Փոխանակ
բացատրելու, թե տեղահանման այդ փաստին ինչպես է վերաբերվում թուրք ազգը,
Դավութօղլուն այն բնութագրում է որպես «անմարդկային ակտ»: Ցեղասպանության
վերաբերյալ իր ակնարկով Դավութօղլուն ծախսւմ է թուրք ազգի անցյալը: Պարզ է, որ
Արդարության և զարգացման կուսակցությունը մտադիր է ճանաչել ցեղասպանությունը: Այո,
ձեր խոսքերից պարզ է դառնում, որ Թուրքիան արդեն հրաժարվել է պաշտպանությունից և
փնտրում է հանձնվելու առիթներ»,-հայտարարել է Վուրալը թուրք նախարարին:
Հիշեցնենք,
որ դեկտեմբերի 12-ին Ահմեդ Դավութօղլուն Երևան էր ժամանել ՍՏՀ անդամ-երկրների
արտգործնախարարների 29-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով: Նստաշրջանի
շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպում:
Հանդիպումից հետո տեղի ունեցավ նրա մամուլի ասուլիսը, ընդ որում, բացառապես
Թուրքիայից ժամանած լրագրողների համար: ՄԻևնույն ժամանակ, Hurriyet Daily news-ը
հաղորդել է նաև, որ Թուրքիայի արտգործնմախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստանից
վերադառնալիս, ինքնաթիռում, իրեն ուղեկցող լրագրողներին հայտարարել է, որ «հայեի
տեղահանումը 1915 թվականին անմարդկային քայլ էր»: