Նոյեմբերի
27-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն Լոնդոնում կայացած
հեղինակավոր Financial Times-ի «The Banker» ամսագրի
կողմից ճանաչվեց Հայաստանի 2014 թ. «Տարվա բանկ»:
«Բանկի նվաճումները, որոնք հաշվի են առնվել «The
Banker» ամսագրի կողմից, կրկին ապացուցեցին, որ Բանկը կայուն
զարգացման և առաջընթացի ճիշտ ուղի է
ընտրել»,-Տարվա բանկ ճանաչվելու կապակցությամբ նշեց
«Արդշինբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը.,
հավելելով, որ ՀՀ բանկային համակարգում Արդշինբանկն առաջատար դիրքեր
է ամրապնդել ի շնորհիվ իր հաճախորդների և գործընկերների հետ փոխշահավետ
և արդյունավետ համագործակցության, միջազգային լավագույն փորձի
և սկզբունքների:
Ըստ ԱրմԻՆֆո գործակալության` Հայաստանի Բանկերի
Ֆինանսական Վարկանիշի, Արդշինբանկը (վերանվանվել է 2014-ի նոյեմբերին) Հայաստանի
առաջատար բանկերի եռյակում է գտնվում ընդհանուր կապիտալով, ակտիվներով, վարկայնի
ներդրումներով, այդ թվում նաև կորպորատիվ և մանրածախ վարկավորումով, ցպահանջ
պարտավորություններով, իսկ ժամկետային ավանդներով, որտեղ առյուծի բաժինը կազմում
են բնակչությնա միջոցները, պահպանում է առաջատարի դիրքերը: Բանկն առաջատարների
եռյակում է նաև զուտ շահույթով, ինչը թույլ է տալիս առաջատար դիրքեր պահպանել
արդյունավետության գործակիցներով (ROA և ROE): Արդշինբակը մասնակցում է մի շարք
միջազգային ծրագրերի, այդ թվում ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման, հանդիսանալով
գյուղատնտեսության վարկավորման սուբսիդավորման պետական ծրագրի ամենաակտըիվ
մասնակիցներից մեկը: Արդշինբանկի մեծամասնական բաժնետերն է «Բիզնես ներդրումների
կենտրոն» ՍՊԸ-ն, որի բաժնեմասը կազմում է 97.23%: Հայաստանի բանկային համակարգում
գործում է 2003 թվականից:
Նշենք,
որ 15 տարի անընդմեջ բրիտանական «The Banker»
հեղինակավոր ամսագիրն իրականացնում է
համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների
գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթաց:
Յուրաքանչյուր տարի մրցույթին մասնակցում է ավելի քան 150 երկրի
ներկայացուցիչ բանկերի ղեկավարներ: