Արդեն երկրորդ տարին է` ապրիլի 30-ին աշխարհը նշում է Ջազի միջազգային օրը: Տոնում են նաև Երևանում: Ինչպես հաղորդում է armenianjazz.am կայքը, այս տարի համերգները կանցկացվեն Կասկադի բացօթյա հարթակում: Երկարատև համերգային ծրագրին մասնակցելու են Հայաստանի պետական ջազ նվագախումբ, Հանրային ռադիոյի և հեռուսատեսության նվագախումբը, Խաչիկ Սահակյանի, Գարիկ Սարիբեկյանի խմբերը և այլոք:
Դաշնակահաև և կոմպոզիտոր Հերբի Հենկոկի նախաձեռնությամբ ստեղծված այս տոնն այսօր նշվում է ողջ աշխարհում: Տոնական միջոցառումներին մասնակցում են ջազի հայտնի աստղերից շատերը: Այս տարի Ջազի օրվա պաշտոնական մայրաքաղաք է ընտրվել Ստամբուլը: