Լիբանանի կառավարությունը Հայոց ցեղասպանության
100-ամյակի կապակցությամբ զոհերի հիշատակը հավերժացնող Բիքֆայայի հուշարձանը ներկայացնող նամականիշ կթողարկի:
Ինչպես
հաղորդում է ամերիկյան «Ասբարեզ» ժուռնալիստների ակումբը, այդ առնչությամբ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինն ընդունել է Լիբանանի հաղորդակցության նախարար Նիքոլա Սահնաուին: Արամ Առաջին կաթողիկոսն իր երախտագիտությունն է հայտնել Լիբանանի կառավարությանն այդ նախաձեռնության համար: Լիբանանի հաղորդակցության նախարարն իր հերթին խոստացել է նախագիծն իրականացնել 2014 թվականի սկզբին: