Հայաստանում
պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ բողոքող ակտիվիստներն
այսօր կրկին հավաքվել են Ազգային շենքի մոտ`
պահանջելով հետ կանչել համապատասխան օրինագիծը ԱԺ օրակարգից:
Ակտիվիկստների
ձեռքներին կային պաստառներ, որոնց վրա գրված էր «Ոչ նոր կենսաթոշակային
համակարգին», «Վերջ անարդարությանը»: Հետո ակտիվիստները շարժվել են դեպի նախագահի
նստավայր, որտեղ համապատասխան պահանջով նամակ են հանձնել պետության ղեկավարի
աշխատակազմի աշխատակցին: Այնուհետև նրանք որոշել են ցրվել, որպեսզի վաղը նորից հավաքվեն
ԱԺ շենքի մոտ, որտեղ սպասվում է նշված օրինագծի շուրջ քվեարկություն: