ՙԱրմենՏել՚ ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար ռոումինգ ծառայության միացման պայմանների փոփոխության մասին: Այսուհետ, Beeline իրավաբանական և ֆիզիկական անձ հանդիսացող հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները, պարզապես լրացնելով համապատասխան դիմումի ձևը վաճառքի և սպասարկման մեր գրասենյակներից որևէ մեկում, կարող են ակտիվացնել ռոումինգ ծառայությունն առանց երաշխիքային կանխավճարի:
Նշենք նաև, որ հետվճարային հաշվարկային համակարգի այն բաժանորդներն, ովքեր օգտվում են ՙԻմ ընկերություն՚ ծառայությունից և ունեն GOLD կամ VIP կարգավիճակ, ինչպես նաև այն ֆիզիկական անձիք, ովքեր ունեն նույն կարգավիճակը «Beeline Bonus+ե ծրագրի շրջանակում, կարող են միացնել ռոումինգ ծառայությունը` պարզապես զանգահարելով հաճախորդների սպասարկման կենտրոն:
ՙԻրականացնելով տեխնիկական բազայի վերազինմանն ուղղված շարունակական քաղաքականությունը` մենք առաջնորդվում ենք ոչ միայն ենթակառուցվածքների կատարելագործմամբ, այլ փորձում ենք մեր կողմից մատուցվող ծառայությունները դարձնել առավելագույնս հասանելի յուրաքանչյուր բաժանորդի համար: Ինչ վերաբերում է ռոումինգ ծառայության միացմանն առանց երաշխիքային կանխավճարի գանձման, ապա կարծում եմ, որ այն կդարձնի Beeline բաժանորդների հանգիստն ավելի հաճելի և հարմարավետ՚, - նշել է ՙԱրմենՏել՚ ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հիշեցնենք, որ ՙBeeline Bonus+՚ ծրագիրը հնարավորություն է ընձեռում Beeline բջջային կապի բաժանորդներին հավաքել բոնուսային միավորներ և փոխարինել դրանք Beeline ծառայություններով, ինչպես նաև ստանալ մի շարք առավելություններ: