Երևանի 7/25 ընտրատեղամասում ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության ներկայացուցչի և ընտրահանձնաժողովի անդամների միջև ծեծկռտուք է սկսվել:
ԲՀԿ ներկայացուցիչը մտել է ընտրատեղամաս և փորձել է խոչընդոտել ընտրությունների ընթացքին, սակայն հանձնաժողովի նախագահը դուրս է հրավիրել նրան, քանի որ նա իրավունք չուներ գտնվել ընտրատեղամասում: Տեղամասի ներսում իրար քաշքշելուց հետո նրանք դուրս են եկել և ծեծկռտուքը շարունակել բակում: Նաև Նոր Նորքի 7-րդ զանգվածում ԲՀԿ ներկայացուցիչները 10-հազարական դրամ կաշառք են բաժանում:
ՙԲարև Երևան՚ դաշինքի շտաբը հաղորդում է, որ 8/23 ընտրատեղամասում ՀՀԿ-ն կաշառք է բաժանում: Նաև նշվում է, որ Բլեյանի անվան հարակից տներում բնակիչներին 20 հազար դրամ կաշառք են առաջարկում: Կաշառք է բաժանվում նաև N27 և Թումանյանի անվան դպրոցի մոտակայքում: