Երևանցիների 63%-ը դրական է գնահատում
փոփոխությունները մայրաքաղաքում: Դեկտեմբերի 24-ին այդ մասին հաղորդել է
Հայաստանում Gallup International Association-ի ներկայացուցչության տնօրեն Արամ
Նավասարդյանը` ներկայացնելով «Երևանցիները` Երևանի մասին» հարցման արդյունքները:
Նրա ասելով, 2014 թվականին մայրաքաղաքում իրականացված փոփոխությունները բացսական է
գնահատել երևանցիների 18%-ը, ևս 18%-ը չի կողմնորոշվել: Նա նաև նշել է, որ
երևանցիները, ինչպես և նախկինում, քաղաքի հիմնական խնդիրը համարում են
աղբահանությունը (23%), կոմունալ ծառայությունների դիմաց վճարումը(18%),
հասարակական տրանսպորտը (14%): Ցանկալի փոփոխությունների բաժնում քաղաքի
բնակիչները նշել են կանաչապագ տարածքների ավելացումը (42%), խաղահրապարակների
ստեղծումը (18%) և շաբաթօրյակների անցկացումը (17%):
Հարցման մասնակիցները նաև 5 բալլանոց համակարգով
գնահատել են քաղաքի լուսավորումը (3,9), մշակութային կյանքը (3,6), կանաչապատման
աշխատանքները (3,3), անվտանգությունը (3,5), մաքրությունը (3,3), քաղաքային
տրանսպորտը (3,6):
Հասարակական տրանսպորտի վերաբերյալ հարցումը ներառել
է առանձին տող, որի համաձայն,
երևանցիները պետք է դարձյալ 5-բալանի համակարգով գնահատեին ավտոբուսների և
երթուղային տաքսիների աշխատանքը մի քանի հատկանիշներով. ծանրաբեռնվածությունը
(ավտոբուս`2,9, երթուղային տաքսի` 2,3),
տեխնիկական վիճակը (ավտոբուս` 3,2, երթուղային տաքսի` 2,3), ժամանման ժամանակը
(ավտոբուս` 3, երթուղային տաքսի` 2,6) և կանգառը միայն դրա համար նախատեսված վայրում
(ավտոբուս` 3,2, երթուղային տաքսի` 2,6):
Նավասարդյանը նշել է, որ հարցման ենթարկվածները
քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքը գնահատգել են 4,1 բալլ` առավելագույն
5-ից: Նա նաև նշել է որ հարցման
մասնակիցների 82%-ին դուր է գալիս քաղաքի արտաքին տեսքը:
Ավելացնենք,
որ հարցումն անցկացվել է դեկտեմբերի 9-16-ը 1066 երևանցիյերի շրջանում` քաղաքի
տարբեր վարչական շրջաններում: