Կարելի՞ է այսօր խոսել Ղրիմում հարավօսական սցենարը կրկնելու Կրեմլի փորձի մասին: Ինչպե՞ս է դա արտահայտվում և ինչպիսի՞ն
են
դրա
հեռանկարները:
Մոսկվայի կողմից Ղրիմում և Հարավային Օսիայում կիրառվող մեթոդներում կա անտարակուսելի նմանություն: Դրանց
թվում
է
նպատակաուղղվածությունը
տարածաշրջանի
պաշտոնական-իրավական
կարգավիճակի
փոփոխմանը,
ռուսական
ԶԼՄ-ների համատարած
սուտն
ու
քարոզչությունը,
ռուսական
զինված
ուժերի
գաղտնի
մուտքը
տարածաշրջան
և
դրանց
առկայության
հերքումը:
Այդ
ամենն
ուղեկցվում
է
միջազգային
իրավունքի
նորմերի
անտեսմամբ
և
արտաքին
քաղաքականության
երկակի
ստանդարտներով,
ՌԴ
անձնագրերի
տրամադրմամբ`
որպես
մարտավարական
քայլ:
Ի
դեպ,
զուգահեռները
միշտ
հնարավոր
են
և
միշտ
պայմանական,
նույնիսկ`
խաբուսիկ:
Միևնույն
ժամանակ
կան
նաև
էական
տարբերություններ
Ռուսաստանի
նպատակների
և
մոտեցումների,
Ուկրաինայում
և
Ղրիմում
առկա
իրավիճակի
առնչությամբ:
Տարբեր
են
թե
Ուկրաինայի
իշխանությունների
գործողությունները, թե Արևմուտքի արձագանքը: Եթե Հարավային Օսիան Ռուսաստանի համար կարևոր է, ավելի շուտ, որպես ռազմական պլացդարմ և Վրաստանի նկատմամբ ազդեցության լծակ, ապա Ռուսաստանում Ղրիմի նկատմամբ
ուժեղ
կարոտախտ
է
զգացվում,
և
Մոսկվան
լրջորեն
դիտարկում
է
դրա
միացման
հեռանկարը:
Կարևոր
է
նաև
նշել
Ռուսաստանում
վատթարացող
վիճակից
բնակչության
ուշադրությունը
շեղելու
աճող
պահանջը,
ինչպես
նաև
Պուտինի
անձի
ավելի
զգալի
դարձող
անհամարժեքությունը,
նրա
կողմից
սեփական
երկրի
տևական
շահերի
անտեսումը:
Մի կողմ թողնելով տեղեկատվական պատերազմը` Ձեր կարծիքով, այսօր իրականում ի՞նչ է տեղի ունենում Ուկրաինայի շուրջ:
Արևմուտքի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական և ռազմավարական
շահերի
բախումն
Ուկրաինայում
ակնհայտ
է:
Ընդ
որում
հատկապես
պետք
է
ընդգծել,
որ
աշխարհաքաղաքական
և
ռազմավարական
առումով
Ուկրաինան
Ռուսաստանի
համար
շատ
ավելի
կարևոր
է,
քան`
արևեմտյան
հանրության
համար:
Դրան
գումարած`
առկա
է
Ուկրաինայի
զարգացման
երկու
տեսլականների
բախում`
դեպի
Արևմուտքի
հետ
ինտեգրում
կամ
դեպի
միացում
Եվրասիական
նախագծին
և
«ինքնիշխանե
ժողովրդավարություն`
նման
ռուսական
ժողովրդավարությանը:
Տեղի
է
ունենում
նաև
ազդեցության
տարբեր
մոդուսների
բախում
Ուկրաինայում,
մասնավորապես`
Արևմուտքի
ՙմեղմ՚
ուժի
և
չափավոր
արժեքային
մոտեցման
և
Ռուսաստանի
առավելապես
ՙկոշտ՚
ուժի
միջև:
Այդ
ամենն
ուղեկցվում
է
Մոսկվայի
կողմից
միջազգային
իրավունքի անտեսմամբ այն դեպքում, երբ դրան հետևելը ձեռնտու չէ, և` զրոյական գումարով խաղի տերմիններով իրադարձությունների մեկնաբանմամբ:
Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները դատապարտող արևմտյան
քաղաքական
գործիչների
և
դիվանագետների
գրեթե
բոլոր
հայտարարությունները,
բացառությամբ
ԱՄՆ
պետքարտուղար
Ջոն
Քերիի
գնահատականների,
ըստ
էության,
անվճռական
և
անարդյունավետ
են:
Ձեր
կարծիքով,
որո՞նք են նման պասսիվության պատճառները:
Ինչպես հաճախ է լինում, ԱՄՆ քաղաքական գործիչներն ավելի սկզբունքային և հստակ
դիրորոշմամբ
են
հանդես
գալիս,
խոսքը
վերաբերում
է
ոչ
միայն
ԱՄՆ
պետքարտուղար
Ջոն
Քերիի
գնահատականներին:
Ուկրաինայի
և
Ղրիմի
շուրջ
իրադարձությունների
առնչությամբ
Բարաք
Օբամայի
գնահատականները
ևս
բավականին
կոշտ
էին:
Այնուամենայնիվ,
ոչ
բոլոր
եվրոպացի
քաղաքական
գործիչներն
են
անվճռական
եղել
իրենց
հայտարարություններում,
տկն.
Մերկելը
շատ
կոշտ
է
արտահայտնվել
Պուտինի
և
նրա
քաղաքականության
առնչությամբ:
Ըստ
որում,
ցանկացած
գնահատական
չի
կարող
առանձնապես
արդյունավետ
լինել,
եթե
դրանց
հետևում
արդյունավետ
գործողությունների
սպառնալիք
չկա:
Իսկ
տվյալ
դեպքում
ԱՄՆ-ը և որոշ այլ երկրներ
արդեն
սկսել
են
որոշակի
գործողություններ
իրականացնել,և ,ամենայն
հավանականությամբ,
ԵՄ-ն նույնպես
որոշակի
քայլեր
կձեռնարկի`տնտեսական
պատժամիջոցների
և
մի
շարք
ուղղություներով
Ռուսաստանի
հետ
համագործակցության
սառեցման
տեսքով:
Ինչ
վերաբերում
է
քաղաքական
շատ
գործիչների,
հատկապես`եվրոպացի,
զգուշավորության
պատճառներներին,
հարկավոր
է
հիշել
Եվրոպայում
տնտեսական
փխրուն
իրավիճակի,
էներգակիրների
ռուսական
մատակարարումների
և
շուկայի
հետ
սերտ
կապի
ու
եվրոպական
մայրցամաքի
տնտեսությունների
սկսված
առողջացումը
հետ
շրջելու
վախի
մասին:
Միաժամանակ
Մոսկվայի
նկատմամբ
պատժամիջոցների
սպառնալիքն
արդեն
իր
լուման
է
ներդրել
ռուբլու
և
ռուսական
բաժնետոմսերի
արժեզրկման
գործում,
և
սա
դեռ
վերջը
չէ:
Հաշվի առնելով ուկրաինական նոր իշխանության հետ բանակցություններ վարելուց Մոսկվայի
հրաժարվելը`այսօր
Կիևը
փաստորեն
զրկված
է
ձայնից
Արևմուտքի
և
ՌԴ
դիմակայությունում:
Կարո՞ղ
է
արդյոք
դա
Ուկրաինայի
համար
դիվանագիտական
պատերազմի
ռազմական
զարգացման
մեկնակետ
հանդիսանալ:
Արևմուտքի և ՌԴ դիմակայությունում ուղղակի ռազմական
դիմակայությունը
հազիվ
թե
հավանական
է,
սակայն
Արևմուտքը,
անկասկած,
Ուկրաինային,
այնուամենայնիվ,
զգալի
ռազմական
աջակցություն
կցուցաբերի:
Եվ
այդ
ամենը
կուղեկցվի
միայն
Ուկրաինայի
մասնակցությամբ
ինտեգրացիոն
գործընթացների
արագացմամբ:
Աշխարհակարգում,
վաղ
թե
ուշ,
կարող
է
և
նոր
ստատուս-քվո առաջանալ,
սակայն
մենք
առայժմ
ապրում
ենք
բավականին
դինամիկ
ժամանակներ,
հետևաբար,
նոր
ստատուս-քվոյի
մասին
այսօր
կարելի
է խոսել միայն պայմանականորեն կամ ինչ-որ յուրահատուկ
շրջանակներում:
Ինչ վերաբերում է Ուկրաինայի շուրջ ստեղծվող իրավիճակի հնարավոր հետևանքներին, երկիրն, ամենայն հավանականությամբ, կհաղթահարի հիմնական
էկզիստենցիալ
մարտահրավերները,
իսկ
ահա
Ղրիմի
կարգավիճակը,
ըստ
երևույթին,
խնդրահարույց
կմնա
երկար
ժամանակ:
Սակայն
Ռուսաստանն
ու
Պուտինը,
մասնավորապես,
միշտ
կանխատեսելի
չեն,
և
այդ
լույսի
ներքո
դժվար
է
որոշակիորեն
ասել,
թե
Մոսկվան
ինչպես
կվարվի
Արևելյան
Ուկրաինայում
և`
ընդհանրապես:
Հետխորհրդային տարածությունում ազդեցության փաստացի
վերականգնման
նախագծից
Մոսկվայի
հրաժարվելն
արդյո՞ք
անմիջապես
ռուսական
տարածքում
արևմտյան
և
թուրքական
ապաինտեգրացիոն
նախագծերի
իրականացման
խթան
չի
հանդիսանա:
Կարծում եմ`ապաինտեգրման գործընթացներ Ռուսաստանում արդեն
սկսվել
են`անկախ
Մոսկվայի
դիրքորոշումից:Իսկ միթե՞,
օրինակ,
Չեչնիայում,
ռուսական
օրենքները
լիարժեք
են
գործում:
Կամ
նայեք
նույն
իրավիճակին
Հեռավոր
Արևելքում:
Եվ
այս
ամենը
տեղի
է
ունենում
Ռուսաստանում
վատթարացող
ժողովրդագրական
վիճակի,
էթնիկ
ազգայնականության
աճի
պայմաններում:
Իսկ
հիմա
պատկերացրեք
էներգակիրների
գների
սպասվող
անկումը`թեկուզ
նույն
թերթաքարային
հեղափոխության
պատճառով,
և
հավանական
տնտեսական
այլ
անհաջողությունները:
Ինչ
վերաբերում
է
Ռուսաստանի
տարածքում
արևմտյան
ապաինտեգրացիոն
նախագծերին, Արևմուտքը հազիվ թե ձգտում է Ռուսաստանի ապաինտեգրմանը: Իսկ Թուրքիան
բավականին
բարդ
ժամանակներ
է
թևակոխում,
բացի
այդ,
բավականաչափ
ռեսուրսներ
չունի
նման
լուրջ
նախագծի
իրականացման
համար:
Այս
առումով
ապաինտեգրման
ռիսկեր
ավելի
շուտ
գոյություն
ունեն
Ռուսաստանի
ներսում,
ինչպես
նաև
բխում
են
երկրի
հարավ-արևելքից: