Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում որևէ նոր շեշտադրումներ չկան: Այս մասին հայտարարել է ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցը «Նոև Կովչեգ» թերթին:
«Ես ծանող եմ այդ հարցազրույցին, և գտնում եմ, որ այնտեղ ոչ մի նոր բան
չկա: Հետևաբար, որևէ բան մեկնաբանելն անիմաստ է»,-ասել է Շարմազանովը:
Այն հարցին, թե որքանով է ինքը համաձայն նախկին նախագահի կարծիքին,
Շարմազանովն ընդգծել է, որ կիսում է իր սեփական կուսակցության դիրքորոշումը, ինչի
մասին բազմաթիվ անգամներ արդեն ասել է:
Հիշեցնենք, որ նշված հարցազրույցում Ռոբերտ
Քոչարյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ ինքը մեր տնտեսության իրավիճակի և
հեռանկարի լավատեսական գնահատականի համար ոչ ներքին ու ոչ էլ արտաքին պատճառներ
չունի: «Ավելին, ի հայտ են եկել գլոբալ բնույթի նոր սպառնալիքներ, որոնց
ազդեցության աստիճանը դեռ գնահատման կարիք ունի: Ինչպե՞ս կազդեն Արևմուտքի և
Ռուսաստանի փոխադարձ պատժամիջոցները համաշխարհային տնտեսության վրա, ինչպե՞ս
կարձագանքի դրան ռուսական տնտեսությունը, որքա՞ն երկար կտևի դա, կավելանա՞ն
պատժամիջոցները, թե՞ ոչ և այլն: Եվ ընդհանրապես, տեխնոլոգիական առումով
ինչպե՞ս է գործելու միասնական մաքսային տարածքը Ռուսաստանի և Արևմուտքի միջև
սահմանված պատժամիջոցների պայմաններում: Այս հարցերի պատասխան-ները կամ չկան կամ
կրում են ենթադրական բնույթ, իսկ դա նշանակում է, որ մենք բացասական սպասումների
մեծ շրջան ենք մտել», - նշել էր քաղաքական գործիչը: