ՀՅԴ շտաբը հաղորդումներ է ստանում Երևանի ավագանու ընտրություններում զանգվածային ընտրակաշառքների մասին: Այսպես, Կնետրոն համայնքի մի քանի բնակիչներ հաորդում են, որ համայնքատիրության աշխատակիցները Կենտրոնի թաղապետարանի գիտությամբ Պուշկինի անվան դպրոցում տեղակայված ընտրատեղամասում կաշառք են բաժանում ընտրողներին: Ընտրակաշառքի բազմաթիվ դեպքերի մասին հաղորդում են նաև Շենգավիթ համայնքի բնակիչները:
ԶԼՄ-ներից մեկի հաղորդման համաձայն, մարդկանց մեծ կուտակում է դիտվում Հայաստանի միավորված աշխատանքային կուսակցության գրասենյակի մերձակայքում, որի առաջնորդը`խոշոր ձեռներեց Գուրգեն Արսենյանը, ներառված է ԲՀԿ համամասնական ցուցակում: Ականատեսների վկայությամբ, մարդիկ ըստ ցուցակի մտնում են գրասենյակ, որտեղ նրանց փող են տալիս: