Մայիսի 16-ին Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչում Հայաստանը հանդես գկա 11 համարի ներքո: Այս տարի, ի տարբերություն նախորդների, Եվրատեսիլի մասնակից երկրների ելույթների կարգը որոշել է ոչ թե վիճակահանությունը, այլ` մրցույթի պրոդյուսերները:
Մայիսի 16-ին առաջինը ելույթ կունենա Լատվիան, այնուհետև` Սան Մարինոն, Մակեդոնիան, Ադրբեջանը, Ֆինլանդիան, Մալթան , Բուլղարիան, Իսլանդիան, Հունաստանը, Իսրայելը, Հայաստանը, Հունգարիան, Նորվեգիան, Ալբանիան, Վրաստանը, Շվեյցարիան, Ռումինիան:
ՙԵվրատեսիլ-2013՚-ը կընթանա մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում: