Ռուսաստանի կառավարությունը Պետդումա է ներկայացրել
Հայաստանի հետ մեկ երկրի քաղաքացիների մյուսի տարածքում գտնվելու փոխադարձ կարգի
շուրջ համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը:
Փաստաթուղթը
նախատեսում է Հայաստանի տարածքում ժամանակավորապես գտնվող Ռուսաստանի քաղաքացիների
և ՌԴ տարածքում ժամանակավորապես գտնվող ՀՀ քաղաքացիների ազատում մուտքի պետական
իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում
գրանցման պարտականությունից: