Այսօր ՙՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ՚ ցանցը գործարկվել է նաև Դիլիջան, Սևան, Մասիս և Արտաշատ քաղաքներում, ինչպես նաև Երևան քաղաքի Նոր Նորք համայնքում՝ հնարավորություն ընձեռելով տեղի բնակիչներին նույնպես օգտվելու որակյալ Ինտերնետի, հեռախոսակապի և նոր սերնդի հեռուստատեսության ծառայություններից, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Ընկերությունը հաղորդում է, որ ՙՌոստելեկոմի՚ կողմից սեպտեմբերին գործարկված հեռուստատեսության հնարավորություններն ու տեխնոլոգիական հենքը լիովին նոր խոսք են շուկայում, իսկ ձևավորված գործառույթներն էլ ավելի հարմարավետ են դարձնում հեռուստադիտման գործընթացը:
Հիշեցնենք, որ ՙՌոստելեկոմի՚ ծառայությունները հասանելի են Աբովյան, Արմավիր, Վանաձոր, Գյումրի, Չարենցավան, Աշտարակ, Հրազդան, Կապան, Մեծամոր, Մասիս, Դիլիջան, Սևան, Արտաշատ քաղաքներում և Երևանի չորս համայնքներում (Էրեբունի, Աջափնյակ, Դավթաշեն, Նոր Նորք):
ՙՌոստելեկոմի՚ հեռուստատեսությունն ընձեռում է հետևյալ հնարավորությունները և ոչ միայն՝ Մինչև 135 լավագույն հեռուստաալիքների դիտման հնարավորություն, 3 հիմնական փաթեթներ՝ համապատասխանաբար 45, 80 և 120 հեռուստաալիքներով, Հիմնական փաթեթներին առանձին հեռուստաալիքների ավելացման հնարավորություն, Թեմատիկ փաթեթների ավելացման հնարավորություն, Յուրաքանչյուր օգտատիրոջ համար պրոֆիլի ստեղծում և/կամ փոփոխում, Յուրաքանչյուր պրոֆիլի համար սահմանափակման լայն հնարավորություններ՝ ըստ յուրաքանչյուր հեռուստաալիքի, ֆիլմերի ձեռքբերման, տևողության, տարիքային սահմանափակման, դրամական չափի, Պրոֆիլների միջև արագ անցում, Օնլայն տեսավարձույթ (VoD), Ընկերներին ֆիլմերի նվիրման և իրենց հետ կիսվելու հնարավորություն, Հեռուստաալիքների ինքնուրույն դասակարգման հնարավորություն, Հաղորդումների և ֆիլմերի դասակարգում ըստ ժանրերի, Նախկինում ցուցադրված հաղորդումների և տվյալ պահին ցուցադրվող հաղորդումների դիտում հենց սկզբից (Catch-up TV), Հեռուստադիտման ժամանակ հաղորդումների դադար/դիտում (Pause TV),Նախկին, ներկա և հետագայում ցուցադրվելիք հաղորդումների էլեկտրոնային ծրագրի, նկարների և նկարագրության դիտում (EPG), Հեռուստատեսության ցանկացած բաժնից մեկ այլ բաժին արագ անցնելու հնարավորություն, Ծառայությունների կառավարում, USB սարքավորումների միացում, USB ֆլեշ-կրիչներից նկարների դիտում, Հաղորդումների և տեսավարձույթի ֆիլմերի որոնում՝ 3 լեզուներով, Եղանակի տեսություն, Տարադրամի փոխարժեքի մասին տեղեկատվություն, Նորությունների ընթերցում՝ անմիջապես հեռուստացույցի էկրանից, Սոցիալական ցանցերի ինտեգրում՝ հաղորդման կամ ֆիլմի հավանության հրապարակում սոցցանցերում:
2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ տրամադրում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում ՙՌոստելեկոմ՚ ապրանքանիշի ներքո:ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Ցանցը միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային կապուղիների միջոցով: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է: