Նոյեմբերի 28-ին HSBC
Բանկ Հայաստանը ներկայացրեց իր նոր` Mobile Bank ծառայությունը, որն արդեն գործում է HSBC խմբի ներկայությամբ ավելի քան 25
երկրներում: Վերջերս Globile Finance ամսագիրը HSBC Mobile Bank հավելվածը լավագույնը ճանաչեց աշխարհում շարժական բանկինգի գործող հավելվածների
մեջ: Այսօր HSBC Բանկ Հայաստանի հաճախորդները նույնպես Հայաստանում ստացան այդ
ծառայույթունից օգտվելու հնարավորություն, որն իր մեջ ընդգրկում է` աշխարհի
ցանկացած կետից բանկային հաշվին 24/7 ռեժիմով շուրջօրյա մուտք, վերջին գործարքների
ստուգում, ժամկետային ավանդների բացում, մեկ հաշվից մյուսին փոխանցումների
իրականացում` ինչպես Հայաստանի սահմաներում, այնպես էլ արտասահմանում: Ծառայության
օգտատերերը կարող են նաև ընդունել և ուղարկել հաղորդագրություններ և ծանոթանալ
բանկի ծառայություններին ու պրոդուկտներին:
HSBC Բանկ Հայաստանի
գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը (Thies Clemenz) նշել է, որ Mobile Bank հավելվածը բանկային գործարքների իրականացման արագ և համար տեսակ է,
հատկապես նրանց համար, ովքեր գտնվում են մշտական շարժման մեջ: «Հավելվածի հայկական
շուկա դուրս բերումը մեզ համար կարևոր և ուրախալի իրադարձույթուն է, քանի որ այն
ընդգրկում է հաճախորդին աջակցող գործիքների ողջ տեսականին և բանկային հաշիվների
կառավարման բոլոր մեթոդները: Այս հավելվածն ընդգրկում է մեր հաճախորդներին
մասնաճյուղերի միջոցով ծառայությունների մատուցման տրամադրումը, հնարավորություն
տալով նրանց ընտրելու իրենց ֆինանսները կառավարելու ամենահարկարավետ և անվտանգ
մեթոդը»,-ընդգծել է բանկի ղեկավարը: Նրա խոսքով, նշված ծառայությունը մատչելի է ոչ
միայն ֆիզիկական, այլ նաև իրավաբանական անձանց: HSBCnet Mobile
Bank հավելվածի միջոցով բանկի հաճախորդները
հնարավորություն կստանան օգտվել հավելվածի բոլոր ֆունկցիաներից` iOS և Android օպերացիոն
համակարգերով աշխատող կցորդի կամ շարժական հեռախոսի միջոցով: «Հավելվածը նոր ավանդ
է թվային տեխնոլոգիաների ոլորտում, որը հաճախորդներին տալիս է իրենց բանկային
հաշիվները անվտանգության միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարելու
հարմարավետ հնարավորություն»,-նշել է բանկիրը:
Ըստ ԱրմԻնֆո
գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսկաան Վարկանիշի, HSBC Բանկ Հայաստանի
ակտիվները 2014 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել են
261,3 մլրդ դրամ, որը
բանկին թույլ է տալիս ամրապնդվել առաջատարների հնգյակում, տարեկան աճը`14,7%, իսկ
3-րդ եռամսյակում` 6,4%: Բանկի ընդհանուր կապիտալը նույն օրվա դրությամբ կազմել է
46.8 մլրդ ՀՀ դրամ, տարեկան աճը` 13,6%, իսկ եռամսյակի աճը` 5,1% (3 տեղ): Բանկի
վարկային ներդրումները գերազանցել 194 մլրդ դրամը, տարեկան աճը`37.1%, եռամսյակի
աճը` 8% (պահպանելով դիրքերը լավագույն հնգյակում): Զուտ շահույթով HSBC Բանկ
Հայաստանը պահպանում է առաջատարի դիրքերը 2014 թվականի առաջին 9 ամիսներին ապահովելով
5,6 մլրդ դրամ, իսկ միայն երրորդ եռամսյակում`2,2 մլրդ.դրամ, երկրորդ եռամսյակի
համեմատ աճելով 42%: Բանկի մասնաճյուղերի ցանցը կենտրոնացված է միայն Երեւանում 9
բաժանմոնք: Բանկն ունի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող 37 հազար
հաճախորդ:
Նշենք,
որ HSBC Բանկ Հայաստանի բաժնետերերն են` HSBC Europe B.V.-ն, որի բաժնեմասը
կազմում է 70% և Wings Establishment-ը` 30%: