Սույն թվականի
մայիսի 12-ին Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում` զանգվածային լրատվամիջոցների
ներկայությամբ տեղի ունենացավ Ամերիաբանկի Visa քարտապանների համար անցկացվող FIFA
World Cup BrazilTM խաղարկության վիճակահանությունը` Ամերիաբանկի Visa
քարտապանների մասնակցությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի
մամուլի ծառայությունից, խաղարկության արդյունքում վիճակահանության արկղից առաջինը
դուրս բերվեց Ամերիաբանկի Visa քարտապան Ղարիբյան Աննայի անունը, ով ս.թ. հունիսի
16-ից մինչև 19-ը կմեկնի Ֆորտալեզա՝ մասնակցելու այնտեղ կայանալիք ֆուտբոլային
խաղին: Երկրորդ քարտապանը Թորոսյան Արթուրն է, ով ստացավ հնարավորություն
մասնակցելու ս.թ. հունիսի 30-ից մինչև հուլիսի 3-ը Սալվադոր քաղաքում կայանալիք
ֆուտբոլային խաղին:
Մնացյալ մասնակիցներին կտրամադրվեն Visa-ի և FIFA-ի
ապրանքանիշով մոտ 300 այլ մրցանակներ, մասնավորապես` ֆուտբոլի գնդակներ, բրենդավորված
ուսապարկեր և այլն:
Ինչպես նշել է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն
Արման Բարսեղյանը, իրականացված ակցիայի նպատակը անկանխիկ գործառնությունների
խթանումն էր: «Վերջին տարիներին Ամերիաբանկը կայուն կերպով ավելացնում է ինչպես իր
քարտերով շրջանառությունը, այնպես էլ քարտերի քանակը, միաժամանակ գրանցելով նաև
անկանխիկ գործառնությունների ծավալների կայուն աճ: Այդ դինամիկան պահպանելու համար
բանկը նման ակցիաներ կանցկացնի նաև ապագայում»,-նշել է Ա.Բարսեղյանը: Նա նաև
տեղեկացրել է, որ ակցիայի անցկացման ընթացքում, մարտի 10-ից ապրիլի 30-ը,
Ամերիաբանկի քարտերով անկանխիկ գործառնությունների քանակն աճել է 33%, իսկ միայն
Visa քարտերով` 55%: Ներկայումս բանկն ունի 55 հազար ակտիվ քարտեր:
Նշենք,
որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը
կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ է մատուցում
է ամբողջական բանկային լուծումների փաթեթի տեսքով: Բանկի միակ բաժնետերն է Ամերիա
խումբը` 100%: