Հայհիդրոմետը
կանխատեսում է տաք դեկտեմբեր:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը, դեկտեմբեր ամսվա միջին
ջերմաստիճանը հանրապետությունում կկազմի +2 աստիճան, ինչը 1 աստիճանով բարձր է
ամսական միջին նորմայից: Առանձին օրերին հնարավոր է ջերմաստիճանի մինչև +8 և +10
աստիճան բարձրացում, իսկ ամսվա երկրորդ կեսին գիշերային ջերմաստիճանի մինչև մինուս
12-15 աստիճան նվազեցում: Տեղումների քանակը կգերազանցի ամսվա միջին նորման, որը
կազմում է 15-26 մմ: Առաձին օրերին կլինի մառախուղ: