Սեկտեմբերի 13-ին ժամը 10:00
դրությամբ Հայաստանի միջպետական ևւ միջհամայնքային բոլոր ավտոճանապարհները
հիմնականում երթևեկելի են:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է ԱԻՆ մամուլի ծառայությունից, փակ Սոթք - Քարվաճառ,
Ջերմուկ Գնդեվազ ճանապարհային հատվածները և Սելիմի լեռնանցքը: Դժվարանցանելի են
Արթիկ Ալագյազ ճանապարհը, Տիգրանաշեն բոլորանները և Երևան – Սևան մայրուղու
«Թեյարան» կոչվող հատվածը, Դիլիջանի բոլորանները Տավուշի մարզում, Բերդ-Ճամբարակ
ավտոճանապարհը, Սպիտակ – Երևան, Վանաձոր – Ալավերդի, Գավառ-Մարտունի, Սարավան
Զանհեր (Վայոց ձոր), Սյունիքի և Արարատի մարզերի բոլոր ճանապարհները, Արագածոտնի
մարզի Արագած գյուղում բուք է և մերկասառույց:
Հայաստանի բոլոր մարզերի ավտոճանապարհները և Քյարքիի բոլորանները պատված են
մերկասառույցով, խորհուրդ է տրվում ավտոմեքենաները վարել ծայրահեղ անհրաժեշտ
դեպքերում:
ՀՀ ԱԻՆ վարորդներին
առաջարկում է օգտագործել ձմեռային անվադողեր և նշված ավտոճանապարհներից օգտվել
միայն ծայր աստիճան անհրաժեշտության դեպքերում:
Ըստ Վրաստանի ՆԳՆ ԱԻ
դեպարտամենտի հաղորդման, Ստեպացմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար
տրանսպորտային միջոցների և 30 տեղանոց միկրոավտոբուսների համար`անվաշղթաների
առկայոթյան դեպքում: