Քսաներորդ
դարը պատմության մեջ մտավ ոչ միայն որպես տեխնոլոգիական առաջընթացի, այլև`
թուրքերի կողմից հայերի, ասորիների, Պոնտոսի հույների բնաջնջման դարաշրջան: Այդ
մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության
ղեկավար Սերգեյ Միրոնովը` Մոսկվայում «Ցեղասպանութունը ժողովուրդների պատմական
հիշողությունում և արդի տեղեկատվական պատերազմներում» միջազգային համաժողովից
առաջ:
Նրա ասելով, համաժողովի հիմնական նպատակը համաշխարհային
հանրությանը ևս մեկ անգամ ցեղասպանության մաիսն հիշեցնելն է` կրկին նացիզմի
դրսևորում, հայերի բնաջնջում թույլ չտալու նպատակով: «Ավելի ուշ անցանկալի
ժողովուրդներից ազատվելու այդ արյունալի եղանակները հայտնվեցին նացիստական
Գերմանիայի զինանոցում: Մենք պարտավոր են հիշել այդ ամենի մասին և համապատասխան
հետևություններ անել», - ասել է Միրոնովը:
Մարդու իրավունքների գծով լիազորված Էլլա Պամֆիլովան իր
հերթին հայտարարել է, որ համաշխարհային աշխարհաքաղաքական խաղացողները հաճախ
ցեղասպանության թեման շահարկում են իրենց անձնական շահերից ելնելով: