ՙՄենք` Երևանցիներս, միասին կարող ենք անել այնպես, որպեսզի միջազգային կազմակերպությունները համոզվեն, որ Երևանում կարող են անցկացվել միջազգային ստանդարտներին համապատասխանող ընտրություններ՚, - քվեարկելուց հետո լրագրողներին հայտարարել է Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ համամասնական ցուցակը գլխավորող ԱԻՆ պաշտոնակատար Արմեն Երիցյանը:
Նա հավաստիացրել է, որ Երևանը լինելու է գեղեցիկ, ու բոլոր երևանցիները հպարտանալու են իրենց քաղաքով: Երիցյանը նաև հաղորդել է, որ ընտրությունների ընթացքին կհետևի ՕԵԿ-ի ընտրական շտաբից և համոզմունք է հայտնել, որ ընտրական գործընթացները կհամապատասխանեն օրենքներին:
Երիցյանը քվեարկել է ժամը 10-ին Էրեբունի վարչական շրջանի 194 դպրոցում տեղակայված 13/15 ընտրատեղամասում: Նա ընտրատեղամաս էր եկել կնոջ հետ: