ՙԱրմենՏել՚ ընկերությունը (ապրանքանիշը Beeline) NURCARD–ի հետ համատեղ հայտարարում է բջջային կապի ՙՆՈւՌ՚ կանխավճարային սակագնային փաթեթի գործարկման մասին։ Նոր սակագնային փաթեթը հնարավորություն է ընձեռում MasterCard NurCard քարտապաններին օգտվել Beeline բջջային կապից և կուտակել բոնուսային միավորներ Նուռքարտ կուտակային ծրագրի շրջանակում:
ՙՆՈւՌ՚ սակագնային փաթեթի բաժանորդները յուրաքանչյուր 100 դրամի դիմաց կուտակում են 1 բոնուսային միավոր։ Կուտակված բոնուսային միավորները կարելի է փոխանակել NURCARD ծրագրի շրջանակում նախատեսված բազմաթիվ նվերներով կամ օգտագործել դրանք Beeline բջջային և ֆիքսված կապի ծառայությունների համար։
Սակագնային փաթեթի շրջանակում Հայաստանում Beeline բջջային ցանցի հեռախոսահամարներին ելքային զանգի 1 րոպեի արժեքը 9.99 դրամ է։ Մնացած բոլոր տեղական ուղղություններով ՀՀ և ԼՂՀ բջջային և ֆիքսված հեռախոսահամարներին ելքային զանգերի 1 րոպեի արժեքը 24.99 դրամ է։ Մեկ ելքային SMS հաղորդագրության արժեքը բոլոր տեղական ուղղություններով 9.99 դրամ է, իսկ միջազգային ուղղություններով՝ 20 դրամ։
ՙԱրմենՏել՚ ընկերությունը շարունակում է ուրախացնել իր բաժանորդներին և հանդես գալ նոր առաջարկներով։ NURCARD–ի հետ համագործակցությունը մեր հերթական նախաձեռնությունն է. դա մի հետաքրքիր բոնուսային ծրագիր է, որը հնարավորություն է ընձեռում օգտվել Beeline կապի ծառայություններից և միաժամանակ կուտակել բոնուսային միավորներ, որոնք հետագայում բաժանորդն, իր իսկ ցանկությամբ, կարող է օգտագործել կապի ծառայությունների համար։ Համոզված եմ, որ ՙՆՈւՌ՚ սակագնային փաթեթը մեծ ժողովրդականություն կվայելի մեր բաժանորդների շրջանում, քանի որ պարզ և հասկանալի լինելու հետ մեկտեղ այն հաճախորդին առաջարկում է ծրագրի շրջանակում նախատեսված բազմաթիվ նվերներ՚ ,– նշել է ՙԱրմենտել՚ ընկերության Գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մերո աև կապի ծառայություններից։ Համոզված եմ, որ ՙՆՈւՌ՚ սակագնային փաթեթը թույլ կտա նոր մոտեցում ցուցաբերել անհրաժեշտ ծախսերին՚,– նշել է NURCARD–ի գլխավոր տնօրեն Մարինա Դալաքյանը։
ՙՆՈւՌ՚ սակագնային փաթեթի արժեքը 400 դրամ է, ընդ որում քարտի համար նախատեված ողջ գումարը փոխանցվում է բաժանորդի հաշվեկշռին։ Միանալ կամ անցում կատարել սակագնային փաթեթին հնարավոր է Beeline վաճառքի և սպասարկման ցանկացած գրասենյակում ներկայացնելով MasterCard NurCard բանկային քարտը և անձը հաստատող փաստաթուղթ։ Բոնուսային միավորները չեն գործում ռոմինգում և ավելացված արժեքով ծառայությունների համար։Հավաքած բոնուսային միավորների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ զանգահարելով (010) 50-11-09 հեռախոսահամարին, գրանցվելով www.nurcard.am կայքում կամ դիմելով NurCard սպասարկման կենտրոններ։