Չնայած
այն հանգամանքին, որ Հայաստանը մի շարք բարեփոխումներ է անցկացրել արդարադատության
համակարգում, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը շարունակում են
գերակշռել իրավապահ մարմինների աշխատանքնում: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար
Ջոն Քերիի` մարդու իրավուննքերի վերաբերյալ ամենամյա զեկույցում, որը հրապարկվել է
նախօրեին Վաշինգտոնում:
Զեկույցում նշվում է, որ ոստիկանները քաղաքացիների
նկատմամբ բռնություն են կիրառում ինչպես ձերբակալության, այնպես էլ հարցաքննության
ժամանակ: «Ոստիկանական բաժանմունքներից քննչական մեկուսարան տեղափոխված
քաղաքացիների մեծ մասը հաղորդում են, որ բռնության են ենթարկվել` խոստովանական
ցուցմունք ստանալու նպատակով», - ասվում է փաստաթղթում:
«Մարտի 13-ին ՄԱԿ մանկական հիմնադրամը ներկայացրել էր մի
շարք տեղական և միջազգային կազմակերպությունների հետազոտությունները, որոնք
առնչվում են դեռահասների նկատմամբ վատ վերաբերմունքին և բռնությանը: 86
դեռահասների հետ զրույցում պարզվել է, որ ֆիզիկական բռնությունը և ծեծը
խոստովանական ցուցմունք ստանալու ամենատարածված եղանակն է», - պնդում են փաստաթղթի
հեղինակները:
ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցի համաձայն, այդ խնդրին
անդրադարձել է նաև Հայաստանի օմբուդսմենն իր ամենամյա զեկույցում:
Զեկույցում նշվում է նաև այն օրինակը, որ մարտի 14-ին
Երևանի ոստիկանապետի պաշտոնում նշանակվել է Աշոտ Կարապետյանը, ով անձամբ բռնություն է կիրառել Գրիշա
Վիրաբյանի նկատմամբ, ինչի մասին վկայում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի
որոշումը: «Սակայն իշխանություններն իրենց որոշումը չեն փոխել, ավելին, ոչ ոք պատիժ չի կրել Վիրաբյանի
նկատմամբ բռնություն կիրառելու համար: Զեկույցում նշվում է, որ Կարապետյանն
առնչվում է նաև այլ գործերի որոնք մնացել են չհետաքննված», - նշվում է փաստաթղթում
Պետդեպարտամենտը նաև ուշադրություն է հրավիրել
կոռուպցիայի և բռնության առկայությանը Հայաստանի պաշտպանության նախարությունում:
«Չնայած ՀՀ ՊՆ –ում ճնշման մասին տվյալների բացակայությանը` տարբեր զինծառայողներ
բողոքներով դիմել են տարբեր իրավապաշտպան կազմակերությունների այն առնչությամբ, որ
իրենց նկատմամբ բռնությունը սիստեմատիկ բյույթ է կրում: Զինվորների ընտանիքները
պնդում են, որ կոռումպացված պաշտոնյաները վերահսկում են զորամասերը, իսկ մարդու
իրավունքների գծով դիտորդները և օմբուդսմենը, հաղորդում են, որ կառավարությունը
շարունակում է բանակ զորակոչել առղողջական լուրջ խնդիրներ ունեցող երիտասարդների»,
- նշվում է զեկույցում: