Հայաստանի և ԼՂՀ պաշտոնատար անձինք վերջին օրերն
անցկացնում են հայ-ադրբեջանական սահմանի և ԼՂՀ ու Ադրբեջանի ԶՈՒ շփման գծի
առաջնային դիրքերում:
Այսպես, այս գիշերն
առաջնային դիրքերում է անցկացրել Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, նախորդ
գիշերը զինվորների հետ առաջնագծում հերթապահել է ԼՂՀ վասրչապետ Արա
Հարությունյանը:
Ավելի վաղ առաջնագծում են եղել Սյունիքի մարզետ Վահե
Հակոբյանը, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը,
գործնականում, ամեն օր այցելում է Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր, որոնք
ակտիվորեն գնդակոծում է հակառակորդը:
Վերջին
օրերին
հայ-ադրբեջանական սահմանի և ԼՂՀ ու Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում ադրբեջանական դիվերսիաների
հետևանքով ադրբեջանական կողմը կորցրել է 27 մարդ, տվել է 30-ից ավելի վիրավոր:
Հայկական կողմից զոհվել է 6 զինվոր, կա 7
վիրավոր: Վերջին օրերին Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում սկսել են ձևավորվել
կամավորական ջոկատներ, որոնք արդեն մեկնել են առաջնային գիծ: