Ընդհանուր իրավասության դատարանի կողմից 6 տարի ազատազրկման դատապարտված Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը Վերաքննիչ դատարանում իր գործի առնչությամբ բողոքի քննության ժամանակ հայտարարել է, որ որևէ պատրանք չի տածում հայկական արդարադատության առնչությամբ:
Նրա խոսքով, այդ ամբողջ գործը վերածվել է ֆարսի և կլոունադայի: Ըստ որում, նա նշել է, որ հասարակության ակտիվ մասը պետք է ուժեղ լինի, հակառակ դեպքում`չի կարող հաղթել: ՙԴատապարտյալի աթոռին իմ փոխարեն պետք է նստեին դատավորները ու բոլոր նրանք, ովքեր մեղսակից են այս գործին՚,- հայտարարել է Առաքելյանը:
Նշենք, որ դատավոր Կարինե Դարբինյանը մերժել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու և նրան ազատ արձակելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ ակտիվիստները կալանավորվել էին 2011թ. օգոստոսի 9-ին իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ ընդհարման հետևանքով: