Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը փակ քննարկման է մասնակցել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում:
Քննարկումից հետո թե’ դիվանագետը, թե’ խորհրդարանականները չեն ցանկացել լրագրողներին ներկայացնել հանդիպման մանրամասները:
Նշենք, որ մինչ այդ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկումներ են տեղի ունեցել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության շուրջ: Համապատասխան պայմանագիրը ՀՀ խորհրդարանի կողմից կքննարկվի արդեն հաջորդ շաբաթ: Նախատեսվում է, որ հանրապետությունը ԵԱՏՄ-ին կանդամակցի 2015 թ. հունվարին: