Հայաստանի
արտարժույթի միջբանկային շուկայում Կենտրոնական բանկի կողմից առաջարկված 2 մլն.
դոլարից մասնակիցները գնել են միայն 1 մլն.դոլարը: Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանըւ տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից,
միջին կշռված (ինդիկատիվ) փոխարժեքը կազմել է 451.89 / դոլար, իսկ
նվազագույն սահմանային փոխարժեքը կազմել է 449.79 դրամ/դոլար: Հատկանշական է,
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում այսօր առաջարկը կազմել է 458,89 դրամ / դոլար, սկ
պահանջարկի փոխարժեքը` 449.90/դոլար, բայց գործարքները տեղի չեն ունեցել:
Ընդհանուր առմամբ, ամենօրյա միջամտությունների ընթացքում` դեկտեմբերի
8-22-ը ներառյալ, արտարժույթի միջբանկային շուկայում Կենտրոնական բանկը
մասնակից-բանկերին վաճառել է ընդամենը 44.7 մլն դոլար դեկտեմբերի 8-12-ը` օրական 6
մլն.դոլար, իսկ դեկտեմբերի 15-17-ը` օրական 4 մլն.դոլար, դեկտմբերի 20-ին վաճառել
է 1.7 մլն.դոլար, իսկ 22-ին` 1 մլն.դոլար: Այս ընթացքում ինդիկատիվ փոխարժեքը
456,63 դրամից փոփոխվել է մինչև 570,58 դրամ /դոլար, այնուհետև իջել է մինչև
446.76 /դոլար, բայց այսօր բարձրացել է մինչև 451,89 դրամ /դոլար, իսկ նվազագույն
սահմանային փոխարժեքը` 455 դոլարից մինչև 567,65 դրամ /դոլար, հետո իջել է մինչև
445 դրամ / դոլար, բաց այսօր բարձրացել է մինչև 449,79 դրամ /դոլար:
Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամ դոլարի նկատմամբ հոկտեմբերի
17-ից մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ արժեզրկվել է 45%, այնուհետև, դեկտեմբերի
18-20-ին արժեվորվել 25%, իսկ դեկտեմբերի 22-ին կրկին սկսել է աճել: Մասնավորապես,
դեկտեմբերի 22-ին, ժամը 16.30-ին դրամի փոխարչժեքը դոլարի նկատմամբ կազմել է 460
դրամ/դոլար, եվրոն` 560 դրամ / եվրո, ռուսական ռուբլին` 8.25 դրամ /ռուբլի:
Համեմատության համար նշենք, որ դեկտեմբերի 20-ին մանրածախ շուկայում այդ
փոխարժեքները համապատասխանաբար կազմել են` 455 դրամ / դոլար, 555 դրամ /եվրո
և 7.8 դրամ / ռուբլի, դեկտեմբերի 17-ի`
570 /դոլար, 712 դրամ /եվրո և 8,6 մլրդ դրամ / ռուբլու համեմատ: Բանկերի օպտիմալ
փոխարժեքը դեկտեմբերի 22-ին կազմել է` դոլարի համար – առավելագույն առքը - 455
դրամ / դոլար, նվազագույն վաճառքը - 460 դրամ / դոլար, եվրոյի համար` առավելագույն
առքը - 555 դրամ / եվրո, նվազագույն վաճառքը - 567 դրամ /եվրո և ռուբլու համար`
առավելագույն առքը - 7,8 դրամ / ռուբլի և նվազագույն վաճառքը - 8.2 դրամ / ռուբլի:
Արտարժույթի միջբանկային շուկայում ՀՀ Կենտրոնական բանկը միջամտոմ է
դեկտեմբերի 8-ից, արժույթի շուկկայում հավասարակշռությունը վերականգնելու,
արտարժույթի փոխարժեքի տատանումները մեղմելու և շուկայում ստեղծված իրավիճակը
նորմալացնելու նպատակով: Նախատեսվում է, որ ԿԲ աստիճանաբար կփոքրացնի միջամտոթյան
ծավալները, մինչև շուկայում դրամի փոխարժեքի հավասարակշռության ձևավորումը:
Մասնավորապես, դեկտեմբերի 8-12-ն ամենօրյա միջամտությունների ծավալը կազմել է 6
մլն.դոլար, որից հետո, կախված պահանջարկից, տեղի կունենա միջամտությունների
ծավալների նվազեցում, տարեվերջին հասցնելով զրոյի:
Նշենք, որ մանրածախ
արտարժույթի շուկայում դեկտեմբերի 22-ին ժամը 16:30-ին փոխանակման կետերում դոլարի
առք/վաճառքի փոխարժեքը կազմել է 456/463 դրամ / դոլար, եվրոն` 545/575 դրամ / եվրո,
իսկ ռուսական ռուբլին` 7.85 / 8.65 անալ / 1 ռուբլի: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա
ֆոնդային բորսայում հունիսից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ կատարված
արտարժութային գործարքների ծավալը կազմել է 397.4 մլն.դոլար, իսկ փոխարժեքը 407.14
դրամ/դոլարից բարձրացել է մինչև 560 դրամ / դոլար, որից հետո իջել մինչև 442.44
դրամ /դոլար, իսկ դեկտեմբերի 20-ին աճել է մինչև 449.9 դրամ, /դոլար: Այդ
ծավալներից, ի դեպ, 117 մլն.դոլարի գործարքները տեղի են ունեցել միայն նոյեմբերին:
Արտարժույթի միջբանկային շուկան դեկտեմբերի 1-5-ը ցուցադրեց աննախադեպ բարձր
ցուցանիշ` 59.3 մլն դոլար, որից հետո, սկսած դեկտեմբերի 8-ից, սկսվել են
Կենտրոնական բանկի ամենօրյա միջամտությունները: