Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2013 թվականի նոյեմբերին
նվազել է 9.4%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ԱրմԻնֆո
գործակալությանը տրամադրված տեղեկությունների, նոյեմբերի տնտեսական ակտիվության նվազումը հիմնականում պայմանավորված է եղել գյուղատնտեսական
ապրանքների սեզոնային 48.4
% կրճատումով, ինչպես
նաև արդյունաբերական արտադրության ծավալների 1,6% կրճատումով: Ընդ որում առևտրի ծավալը հաշվետու ամսում աճել է 2%, իսկ աճը շինարարության ոլորտում կազմել է 25.5 %:
Ըստ աղբյուրի, բացարձակ արտահայտությամբ
գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2013 թվականի նոյեմբերին կազմել է 68.4 մլրդ դրամ ($ 168.8 մլն), բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալը` 86.3 մլրդ դրամ ($ 213.1 մլն), արդյունաբերական արտադրանքի ծավալը` 116.3 մլրդ դրամ ($ 286.4 մլն ),էլեկտրաէներգիայի
արտադրության ծավալը`613.8 մլն կՎտժ, առևտրի ծավալը` 216 մլրդ դրամ ($ 533.3 մլն ), շինարարությքն ծավալը` 62.2 մլրդ դրամ ($ 153.6 մլն): Արդյունաբերական գների
ինդեքսը նոյեմբերին նվազել է 0,4%, իսկ սպառողական գներն աճել են 0,9%:
Վիճակագրության համաձայն, 2013 թվականի հունվար - նոյեմբերին տնտեսական ակտիվությունը Հայաստանում աճել է 3.3%, հիմնականում արդյունաբերական արտադրության ծավալի` 7,2 %, մինչև 1,110 տրլն. դրամ ( $ 2,7 մլրդ ), գյուղատնտեսական արտադրության
ծավալի`6,1%, մինչև 857,4 մլրդ դրամ ($ 2,1 մլրդ), ծառայությունների ոլորտի
ծավալի`2.9 %, մինչև 917 մլրդ դրամ ($ 2,2 մլրդ), առևտրաշրջանառության
ծավալի`1,6 %, մինչև 1,972 տրլն.դրամ ($ 4.8 մլրդ) շնորհիվ: Անկումը տեսանելի ապագայում ուրվագծվել է էլեկտրաէներգիայի
արտադրության ոլորտում` 4,3%,
մինչև 6911,4 մլն կՎտժ և շինարարության ոլորտում` 8.5%, մինչև 356,5 մլրդ դրամ ($ 869.5 մլն ):
ՄԻևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին
առևտրային շրջանառությունը 2013 թվականի հունվար
– նոյեմբերին տարեկան կտրվածքով աճել է 5.2%, կազմելով 2.2 տրլն. դրամ ($ 5.3 մլրդ ), իսկ միայն ի նոյեմբերին`237.7 մլրդ դրամ ($ 586.8 մլն), ամսական աճը` 0.1 %: Դրա կառուցվածքում արտահանման ծավալը տարեկան կտրվածքով աճել է 8.4 %, մինչև 552.8 մլրդ դրամ ($ 1,3 մլրդ), նոյեմբերին աճել է 4,9 %, մինչև 53.9 մլրդ դրամ ($ 133.2 մլն), իսկ ներմուծումը տարեկան
կտրվածքով աճել է 4.2 %, մինչև 1.6 տրլն.դրամ ($ 4 մլրդ), նոյեմբերի անկումը կազմել է 1.2 %, մինչև 183.8 մլրդ դրամ ($ 453.6 մլն):
ՀՀ
դրամի միջին կշռված փոխարժեքը 2013 թվականի հունվար – նոյեմբերին կազմել է 410.02 դրամ / $ 1, իսկ միայն նոյեմբերին`
405.01 դրամ / $
1: