ՙՀայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների սպասվող հանդիպումից հաշված օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացում սահմանապահ բնակավայրի ուղղությամբ՝ քանիցս խախտելով հրադադարի ռեժիմը եւ համառորեն մերժելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված կոչերն ու շարունակական ջանքերը՚, - հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի Վազաշեն գյուղի ուղղությամբ ճանապարհով ընթացող քաղաքացիական մեքենաների գնդակոծությանը:
Էդուարդ Շարմազանովն ընդգծել է՝ սա եւս մեկ անգամ ապացուցում է, որԱդրբեջանը շարունակում է ձախողել ԼՂ բանակցային գործընթացը: ՙԱդրբեջանական զինված ուժերի կողմից տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը խարխլող այսօրինակ գործողությունները, ի վերջո, պետք է խստիվ դատապարտվեն համանախագահ երկրների եւ միջազգային հանրության կողմից՚, - նշել է ԱԺ փոխնախագահը: