Arminfo.info



 Հինգշաբթի, 5 Սեպտեմբերի 2013

Մկրտչյան Էմանուիլ

Վիկտոր Կրիվոպուսկով: Ընտրության հարցը միշտ էլ գայթակղիչ է

Վիկտոր Կրիվոպուսկով: Ընտրության հարցը միշտ էլ գայթակղիչ է

Վիկտոր Վլադիմիրովիչ, Դուք դիվանագետ եք, հասարակական գործիչ, գիտնական,
քաղաքագետ և պատմաբան, մեծ աշխատանք եք ներդրել հայ-ռուսական հարաբերությունների
ուսումնասիրությանն ու զարգացմանը: Դուք «Ապստամբ Ղարաբաղ» և «Հայաստան, Հայաստան.
200 հարց և 200 պատասխան երկրի և ժողովրդի մասին բիբլիական ժամանակներից մինչև մեր
օրերը» հանրահայտ գրքերի հեղինակն եք: Այսօր Հայաստանը կանգնած է, ես այդպես
կանվանեի, «միջանկյալ ընտության առջև» - նախաստորագրել, իսկ հետագայում ստորագրել
ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, կամ համաձայնվել հետխորհրդային տարածության
շրջանակներում Եվրասիական Միության գաղափարի շուրջ ռեինտեգրման գործընթացին:
Ընդհանրապես, պատմությունը հաճախ է Հայաստանին աննկատ կանգնեցրել «ընտրության» առջև,
և այսօր Հայաստանում, «և - և» բանաձևն ավելի լրջորեն է ընկալվում, քան «կամ - կամ»
բանաձևը:


 


Ընտրությունը միշտ էլ գայթակղիչ է և եթե դիմենք
պատմությանը, դժվար չէ համոզվել, որ Ռուսաստանի առջև նրա դժվարին պատմության ընթացքում
մեկ անգամ չէ, որ կանգնած է եղել ընտրության հարցը: Եվ հաճախ գործը հասել է իր
ավարտին: Վերցնենք, օրինակ, 17-րդ դարի Մեծ խռովությունը և Պետրոս Մեծի
ժամանակաշրջանը՝ նոր Ռուսաստանի կայացման դժվարին գործընթացները, որոնք
ճակատագրական ազդեցություն ունեցան մեր պետության հետագա զարգացման վրա, վերցնենք
1812 թվականի Հայրենական պատերազմը, իսկ հետո՝ 1917 թվականի Հոկտեմբերը, Մեծ
Հայրենական պատերազմը, ԽՍՀՄ փլուզումը. Եվ այս ամենը մեկ այլ բան չէ, եթե ոչ՝
պատմական ընտրության հնարավորություն: Իսկ կա՞ն արդյոք մոտիվներ «մեծ ընտրության» մասին
խոսելու համար: Հարկավոր է հասկանալ, որ ներկայիս իրավիճակն ինչպես Ռուսաստանում,
այնպես էլ Հայստանում այնքան էլ ճգնաժամային ու կրիտիկական չեն: Ցավոք, նման թեզի
շուրջ միշտ էլ շատ փրփուրներ են հավաքվում, շատ աղբ: Ես ճշգրտեմ, այսօր գոյություն
ունի մի ժամանակակից հասկացություն, այն կոչվում է տիեզերական աղբ: Պարզվում է, որ
մեր մոլորակի շուրջ արդեն այնքան շատ է այդ աղբը, որ այդ աղբային տարածության մեջ առանց
«պատուհանները» հաշվի առնելու արդեն անհնար է դարձել թռչելը, կամ էլ վայրեջք
կատարելը:


 


Ես որպես դիվանագետ, քաղաքագետ, գիտնական-սոցիոլոգ աշխատում
եմ հենվել լավ գիտելիքների, այլ ոչ թե զգացմունքային «երևակայությունների» վրա, ոչ
թե խարդախ ու սպեկուլյանտ, այլ իսկական, հստակ, պարզ պատկերացումների վրա, որոնք
տալիս են հետևյալ հարցի պատասխանը՝ թե, փաստորեն, ինչ է իրենից ներկայացնում տվյալ
մշուշոտ պատկերը, որն իրականում բաղկացած է 2 մասից: Մի մասն այն է, որն իրականում
գոյություն ունի, իսկ երկրորդն այն, որը հրապուրում է իր գեղարվեստական
կատարումով: Ասեմ ավելի հստակ, երբ վերցնում ես թուղթը և այն բաժանում երկու մասի,
մի կողմում տեղադրելով գործող ցուցանիշները, իսկ երկրորդ կողմում՝ ենթադրվողները,
ապա պարզ է դառնում, թե որտեղ կա ավելի շատ ճշմարտություն: Ճշմարտությունը միշտ էլ
հավասարակշռված է և կայանում է կշռային ցուցանիշների հավասարության մեջ: Բայց
այսօր, չգիտես թե ինչու, փաթաթվում է «կամ - կամ» սկզբունքը, այսինքն իրականում առաջարկվում
է կատարել կոշտ ընտրություն, որը, եթե լինենք անկեղծ, առաջին հերթին նախատեսում է
վերցնել ու քանդել այն, ինչը հսկայական աշխատանքով է կառուցվել, տասնամյակների կամ
նույնիսկ դարերի ընթացքում, ստեղծվել է աղյուսները հիմքում տեղադրելով: Թմբուկային
մարտում պայթում են թմբկաթաղանթները, մենք լցվում ենք էմոցիաներով, ստեղծվում է
պատային իրավիճակի տպավորություն, իսկ դա վախեցնում է, սպառնում է, դուրս է մղում
իրականությունից: Իսկ չէ՞ որ մենք կույլ չենք և չենք գտնվում տենդային մոռացուցյան
վիճակում: Պետական քաղաքականությունը պետք է հիմնված լինի իրականությունը զգալու
վրա, ժողովրդի, երկրի, ազգի առաջնահերթությունների զարգացման տնտեսական և
հումանիտար բաղադրիչների վրա, ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ հայության համար:
Հետևաբար, կարծում եմ, որ սթափ և ճշգրիտ որոշում կայացնելու բոլոր իրական
նախադրյալները դեռ առկա են:


 


Բայց, իհարկե, չպետք է նաև մոռանալ պատմությունը, որը,
որպես իրականության հիմնական ցուցանիշ, նույնպես հանդիսանում է այսօրվա դեբատների
ու շահերի մասնակիցը: Բոլորովին վերջերս ես մի գիրք հրապարակեցի «Վստահությունը
որպես հասարակության կոնսոլիդացիայի գործոն» թեմայով: Ռուսաստանի պարագայում:
Այնտեղ կա մի պարպերություն, որը նվիրված է միջպետական վստահությանը ետխորհրդային
տարածությունում, ընդ որում, հայ-ռուսական համագործակցության օրինակով: Խոսքը գնում
է ոչ միայն պատմական բազայի մասին, որը մենք մշտապես օրինակ ենք բերում,
խոնարհվում և աշխատում ենք պահպանել, այլ նաև վերջին 20 տարիների մասին, այսինքն,
նոր Ռուաստանի և հայկական Երրորդ հանրապետության մասին: Այստեղ ես, բնական է,
գրում եմ, որ միջպետական համագործակցության ոլորտներում դիտվում է առաջընթաց: Բոլոր
այն հարցերում, որոնք հուզում են հայ և ռուս հասարակություններին, այսինքն,
խաղաղության պահպանումը, երկրի ամբողջականությունը, մեր արտաքին սահմանների
պաշտպանությունը, տնտեսության զարգացումը, ֆինանսական կայունությունը,
գիտությունը, կրթությունը, մշակույթը, մարդկանց բարեկեցության աճը: Միջազգային
հիմնական պրոբլեմների շուրջ մեր երկրների դիրքորոշումները համընկնում են, կամ,
գոնե շատ մոտ են: Երբ մենք խոսում ենք «քաղաքական մերձեցման» մասին, ապա, իհարկե,
առաջին հերթին նկատի ունենք ազգային շահերը, այսինքն այն հարցերը, որոնցից բխում է
այդ փոխադարձ կապը: Ռուսաստանը շահագրգռված է ուժեղ և մրցունակ Հայաստանի մեջ,
քանի որ դա բարձրացնում է մեր դաշնակցային միութենական հարաբերությունները, որոնք
2010 թվականից վերակառուցվեցին նոր մակարդակի: Իր հերթին, ռուս հասարակության
կոնսոլիդացման համար ռուս-հայկական միջպետական վստահության ֆենոմենն ունի մեծ
նշանակություն, քանի որ դրանից մեծ մասամբ կախված է բազմազգ պետության
կարևորագույն բաղադրիչներից մեկի, Ռուսաստանի հայկական սփյուռքի ինքնազգացողությունը:
Այնուհետև ես գրում եմ, որ եթե հույս դրվի միջազգային վստահության վրա՝ որպես
Ռուսաստանում վստահության ամրապնդման բազայի, ապա լիովին կարելի է մշտապես հասնել
վստահության համադրության, որը հիմնված կլինի այլ պետության և նրա
գործողությունների հանդեպ վստահության զգացումի վրա, այսինքն, վստահությունը որպես
ավանդական հասարակության և ավանդական հարաբերությունների օբյեկտ, համադրելով այն
որոշակի հաշվարկների վրա հիմնված վստահությանը, ռացիոնալ, այլ ոչ թե զգացմունքի
վրա հիմնված պրոդուկտ հանդիսացող վստահությանը, ինչպես դա առաջին դեպքում է: Տեղին
է հիշեցնել, որ, օրինակ, հայ ժողովուրդը բազմադարյան վստահություն ունի «Հյուսիսի
արևի» հանդեպ, ինչը հանդիսանում է ավանդական էմոցիոնալ, բայց նաև ռացիոնալ
ինդիկատորի պրոդուկտ:


 


Ի դեպ, Դուք լիովին իրավացի եք այդ առումով, ինչպես նաև նրանում, որ միանշանակ,
ընտրության հարցն անհեռանկարային է: Ես զարմացած էի, երբ ուսումնադիրում էի ԱՊՀ
երկրների տնտեսական վիճակագրությունը: Պարզվում է, որ Բելառուսը, ում նկատմամբ
Արևմուտքն «ընտրության» պրոբլեմի առումով այդքան պահանջներ է ներկայացնում, ունի
լավ դիվերսիֆիկացված առևտրատնտեսական շրջանառություն: Երկրի ապրանքաշրջանառության
մոտ կեսն ընկնում է Եվրամիությանը: Ապրելով միևնույն խորհրդային տանիքի ներքո, թե
Բելառուսը, թե Հայստանը, և թե ետխորհրդային մյուս երկրները, այդ թվում նաև
Ռուսաստանը, անցնելով զանազան կրակների միջով, նույնիսկ նորագույն պատմության
ողբերգական պահերով, ոչ պակաս գործնական հաջողությունների են հասել այդ նույն,
ռացիոնալ հանդիսացող՝  տնտեսության,
գիտության և կրթության ոլորտներում: Եվ այսօրվա գլոբալացվող աշխարհում, ինչպես
Վլադիմիր Վիսոցկին կասեր, «կարմիր դրոշակներ» տեղադրելը դա գործ չէ:


 


Ընդհանրապես, ես վատ չեմ տեղեկացված Հաայստանի պատմությունից
և կարող եմ ասել, որ ԽՍՀՄ-ը, որի մասին ասում եք, կարծես թե հատուկ ստեղծված էր
Հայաստանի համար: Քանի որ այդպիսի բարգավաճում, այդպիսի հարստացում (ոչ ոսկու և
պղնձի առումով) հայ ազգի պատմության մեջ երբեք չի եղել: Ես այստեղ նկատի ունեմ
քաղաքաշինության, գիտության, մշակույթի, տեխնիկայի, արտադրթույան ոլորտների
զարգացումը: Բավական է հիշել, որ խորհրդային ժամանակներում «Երևան» ապրանքային
կայարանն օրական ընդունում էր 70 երկաթուղային էշելոն, բեռներով լի, և նույնքան էլ
ուղարկվում էր դուրս: Եվ գլխավորը, ապրանքափոխանակությունը տեղի էր ունենում ոչ
միայն Միության շրջանակներում, այլ նաև արտասահմանի հետ: Խորհրդային Հայաստանը
հաջողությամբ առևտուր էր անում ողջ աշխարհի հետ, ընդ որում, առևտուրն արվում էր ոչ
թե հումքով, այլ աշխատանքի հարուստ արդյունքներով ու այդ ժամանակի համար բարձր
հանդիսացող տեխնոլոգիական պրոդուկտներով, ինչպես ասում են տնտեսագետները, բարձր
հավելյալ արժեք ունեցող ապրանքներով: Հետևաբար, երբ մենք համեմատում ենք հեռանկարները,
ապա նկատի ունենք, որ կարելի էր այդ նույն արդյունքներին հասնել նաև մեր օրերում: Աա
է մեր համատեղ ռացիոնալության իրականությունը, որն այսօր էլ հանդիսանում է մեր
երկրների արդյունավետ համագործակցության հիմքը: Հետևաբար, ոմանք կեղծում են,
ասելով, որ Եվրոպայի հետ Հայաստանի ապրանքաշրջանառության ցուցանիշներն ավելի բարձր
են, քան Ռուսաստանի հետ, վերցնելով այն որպես «ընտրության» հիմք: Բայց դա ճիշտ չէ,
չի համապատասխանում իրականությանը: Իսկ եթե խոսենք ներդրումների մասին, ապա մի՞թե
դրանք չեն ընկած ցանկացած երկրի տնտեսական զարգացման հիմքում, և այստեղ
«ընտրության» գաղափարի ընդդիմադիրներն ու կողմնակիցները, կներեք արտահայտությանս, սկսվում
են խեղդվել: Չէ՞ որ մասնակի հումքից բացի, որը Հայստանից գնում է դեպի Արևմուտք,
մնացածը փաստորեն արտադրվում է ռուսական ներդրումային բազայի վրա և հայ-ռուսական
ապրանքաշրջանառության համար:


 


Տնտեսությունը դա օրվա հացն է: Տնտեսությունը դա մի ակնհայտ
և կոշտ երևույթ է: Ավանդաբար ստեղծված կայուն տնտեսական հարաբերությունները խզելը
մահվան նման մի բան է: ԽՍՀՄ փլուզումից հետո բոլորս էլ ունեցանք արտադրությունների
անկում և բոլոր ենթակառուցվածքների տարանջատում: Բայց չէ՞ որ ինքներս էլ ձեռնամուխ
եղանք դրա վերականգնմանը: Ռուսաստանն իր հսկայական ռեսուրսների հաշվին, իսկ դժվարագույն
կացության մեջ հայտնված Հայաստանը՝ իր միջազգային, առաջին հերթին ռուսական, ռեսուրսների
հաշվին: Վերցնենք, օրինակ, ատոմային էներգետիկան, վառելիքային համալիրը, կապը,
երկաթուղին: Եվրոպական երկրներից ո՞ր մեկը Հայաստանին առաջարկեց իր վրա վերցնել
այդ համապետական ենթակառուցվածքների վերականգնումը: Որոշ ոչ մեծ նախագծեր եղան,
բայց գլոբալ ենթակառույց չստեղծվեց: Եվ միայնՌուսաստանը լուրջ ներդրումներ կատարեց
հուսահատ վճակում գտնվող էներգահամալիրի վերականգնմանը, ձեռնամուխ եղավ մինչև
հիմքերն ավերված երկաթուղային տանսպորտի վերականգնմանը, ՀԿԵ-ն վերածելով բարձր
արդյունավետություն ունեցող ժամանակակից ինովացիոն ձեռնարկության: Թող այդ
ներդրումներն անվանեն «քաղաքանապես մոտիվացված», կաևոր չէ, թե ինչպես կանվանեն,
կարևորն այն է, որ դրանք հաջողությամբ աշխատեցին, մեծ եկամուտներ են բերում
երկրին, համալրելով պետբյուջեն: Ռուսաստանին մինչ օրս նախատում են այն 5 ձեռնարկությունների
համար, որոնք տրվեցին պարտքի դիմաց: Բայց մինչ օրս ոչ ոք չի ցանկանում՝ ոչ միայն
լսել, այլ նաև տեսնել, որ այդ 5 ձեռնարկություններից ոչ մեկը չի թալանվել,
«կուլակաթափ» չի արվել, ի տարբերություն այն բազմաթիվ ձեռնարկությունների, որոնք
մնացին անտեր: Ավելին, երբ Ռուսաստանը դրանք ընդգրկեց իր հաշվեկշռում,
հայտարարվեց, որ գործարքը պետք է դիտարկվի որպես դեպի Հայաստանի տնտեսություն կատարվող
ռուսական բացառապես նոր ներդրումներ: Այո, ժամանակ էր հարկավոր, ինչի արդյունքում
բոլոր 5 ձեռնարկություններն էլ ոչ միայն դուրս եկան «կենդանի և առողջ», այլ նաև արդեն
գտնվում են երկրի խոշորագույն հարկատուների ցուցակում: Հատկապես ուրախացնում են
«Մարս» ՓԲԸ ԱՁ հաջողությունները, որն անգամ գործարան էլ չէր, այլ բաղկացած էր
արտադրություն չտվող արտադրամասերից, քանի որ մինչև ԽՍՀՄ փլուզումը չհասցրեցին այն
կահավորել նույնիսկ տեխնոլոգիական սարքավորումներով: Բայց այդ բազայի վրա
գործարկվեց եկամտաբեր, թվային կառավարումով դազգահների յուրատեսակ արտադրություն:
Վերջերս այդ բազայի վրա բացվեց Հայստանում առաջին Ազատ առևտրի գոտին: Կարևոր է, որ
այդ ձեռնարկություններում գոնե մասնակիորեն հաջողվեց պահպանել գիտատեխնիկական
կոլեկտիվը: Այդ ձեռնարկությունները և գիտական հաստատությունները կատարում են հզոր
պատվերներ, ինչպես երկրի պաշտպանության, այնպես էլ իրականացվող ներմուծումների
առումով:


 


Իսկ Բյուրականի Վ.Համբարձումյանի ան. աստղադիտարա՞նը: 2010
թվականից, ի դեպ, մեր Ռոսոտրուդնիչեստվո-ի նախաձեռնությամբ, ավարտին է մոտենում
Հայաստանի համար այդքան կարևոր այդ գիտական կենտրոնի վերականգնման ծրագիրը: Այժմ
այն արդիականացվում է և կսկսի ոչ միայն գործել, այլ նաև կդառնա աստերոիդա-գիսաստղային
անվտանգության, ինչպես նաև մերձերկրային ուղեծրում գտնվող տիեզերական աղբին հետևող
համակարգի առաջնահերթությունը: Դա շատ լուրջ ծրագիր է, շատ հեռանկարային,
ժամանակային առումով չսահմանափակված, որով տիեզերական պրոբլեմատիկայի կիրառական
խնդիրների կատարումն այն կդարձնի ֆինանսապես կայուն և անկախ: Իսկ Հայաստանի և
Ռուսաստանի միջև ռազմա-տեխնիկական համագործակցության վերաբերյալ բազմաթիվ
օրինակներից չարժե անգամ խոսել:


 


Այստեղ չի կարելի չտալ Ադրբեջանին մլրդ. դոլարի զենք վաճառելու վերաբերյալ
հարցը:


 


Կարող եմ պնդել, որ Պետրոս Առաջինի և Իսրայել Օրու
ժամանակներից ի վեր Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի
փոխվել, փոխադարձ կողմնորոշումը միշտ էլ եղել է, չնայած փոխվել են ցարերն ու
գլխավոր քարտուղարները, ինչպես փոխվել է նաև արտաքին քաղաքական և տարածաշրջանային
իրավիճակը: Հավատացեք ինձ, որպես մեր համատեղ պատմության վերաբերյալ ոչ պատահական
գիտելիքներ կրողի, որ Ռուսաստանն իր քաղաքական սկզբունքները չփոխեց անգամ
խռովության դժվարին տարիներին: 1812 թվականին ընթանում էր Հայրենական պատերազմը,
Նապոլեոնի դեմ, «Հրդեհված Մոսկվան», բայց Իմպերատորը ոչ մի զինվորի ու ոչ մի սպայի
ետ չկանչեց Ղարաբաղի ճակատից: Այսօր մենք նշում ենք Գյուլիստանի պայմանագրի
200-ամյակը: Միթե՞ դա հիմք չէ վստահության համար, որը դեռ այն ժամանակից է
ստեղծվել: Այս տարվա մարտին մենք նշեցինք Թուրքմենչայի պայմանագրի 185-ամյակը:
Եկեք կարդանք Հովհաննես Թումանյանին, Ավետիք Իսահակյանին, Մեծ Կաթողիկոս Ներսես
Աշտարակեցուն, զորավար Անդրանիկին, ինչպես նաև անցյալի և ներկայի մյուս հայ մեծ
գործիչներին: Օտարների լծից հանուն հայ ժողովրդի ազատության և անկախության այսօր
հայկական մարտական թմբում հանգչում են Ռուսական ցարական բանակի ավելի քան 200
հազար զինվորներ ու սպաներ: Այս մասին է մեզ հիշեցնում մայոր Մոնտրեզորի
հուշահամալիրը Փամբակի ձորում (1804թ.), «Օշականի հերոսներին պատվին կանգնեցված հուշարձանը»,
որը նվիրված է Ֆ.Ի.Կրասովսկու թվաքանակով տասնապատիկ գերազանցություն ունեցող
պարսկական զորքերի դեմ հաղթանակին, հանուն Սուրբ Էջմիածնի փրկության (1827թ.), ինչպես
նաև «Պատվի Թումբ» հուշահամալիրը Գյումրիում, ի պատիվ Ռուսական իմպերատորական
բանակի սպաների, որոնք զոհվեցին Կարսի ամրոցը գրավելիս (1855-1856թթ. և
1877-1878թթ.), խաչքարերը Ռուսաստանում, ի պատիվ 1915 թվականի Ցեղասպանության, մեր
երկրների քաղաքներում և գյուղերում գտնվող հուշարձաններն, ի պատիվ Մեծ Հայրենական
պատերազի հերոսների: Այսօր մենք միասին ենք պահպանում Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի
Հանրապետության սահմանները: Իսկ տարածաշրջանում խաղաղության պահպանման առաքելությունը
հայկական պետության խնդրանքով կատարում է Ռուսաստանի 102-րդ ռազմական բազան: Եվ
այդ ժամանակ հասկանալի կդառնա, թե ինչն է ընկած մեր հարաբերությունների հիմքում, ինչպես
նաև ինչն է ընկած այդ նույն միլիարդի հիմքում: Այս առումով ես լռելու հիմքեր
ունեմ: Բայց միթե՞ միայն զենքային գործարքը կարող է հիմք հանդիսանալ արմատական
որոշումներ կայացնելու համար: Կարևորն այն է, որ մեր պետությունները «ռազմավարական
գործընկերներ» տերմինից արդեն անցել են ռազմավարական դաշնակցային հարաբերությունների
կառուցմանը: Իսկ դրա հիմքում դրվում են, հավատացեք, շատ ամուր աղյուսներ, և այդ
փաստը հատուկ ուշադրության կարիքն ունի:


 


Ինչպես հայտնի է, քաղաքականությունը հնարավորի արվեստն է և ինձ թվում է, որ
այսօր տեղի է ունենում «ընտրության» առևտուր: Ընդ որում, այդ առևտրի մասին, որպես
զուտ կոմերցիոն գործարքի, բոլորը լռում են: Կան միայն փորձագիտական գնահատականներ,
բայց չկա որևէ որոշակիություն: Անձամբ ինձ դա անհանգստացնում է: Հայաստանում կան
նաև որոշակի շրջանակներ, որոնք գտնում են, որ եթե մեր վզին, փաստորեն, փաթաթվում է
«ընտրությունը», ապա այդ ընտրությունը պետք է արվի համաժողորդական հանարաքվեի
միջոցով: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ գաղափարին:


 


Վերևում, ինձ թվում է, «ընտրության» առումով ես արդեն
պատասխանեցի: Միևնույն ժամանակ, ինձ համար, որպես դինավագետի, դժվար է մեկնաբանել,
թե ինչպես է վերաբերվում այդ իրավիճակին երկրի քաղաքական վերնախավը: Ինչ վերաբերվում
է հարցի երկրորդ մասին, ապա ես որպես սոցիոլոգ, անկասկած, կողմ եմ հանրաքվեի պես
գործիքի կիրառմանը: 21-րդ դարը գիտելիքները տնտեսելու դար է: Իսկ իմանալ, տվյալ
պարագայում նշանակում է ունենալ վստահություն, որ ընդունվող լուծումները կսատարվեն
բնակչության բացարձակ մեծամասնության կողմից: Այսօր գիտության և սոցիոլոգիայի վրա
հիմնականում հենվում են խոշոր կորպորացիաները, հիմնականում արտադրության և
կառավարման համակարգերը բարելավելու նպատակով, իսկ պետական քաղաքականության մեջ,
ցավոք, այդ սկզբունքներն առայժմ հազվադեպ են կիրառվում: Հետևաբար, երբ մենք խոսում
ենք հանրաքվեի կամ այլ գործիքների միջոցով հասարակական կարծիքն ուսումասիրելուց,
ապա լավ ինդիկատոր ենք կիրառում, որի վրա անհրաժեշտ է հիմնվել:


 


Իսկ միթե՞ Ռուսաստանն էլ, ի դեպ, մեզ չի առաջարկում կատարել «ընտրություն»:


 


Մենք չենք խոսում «ընտրության» մասին, մենք խոսում ենք այն
առևտրատնտեսական, գիտա-տեխնիկական, ռազմատեխնիկական, կրթական, մշակութային և
հումանիտար հարաբերութոյւնների ինտենսիֆիկացման մասին, որոնք ձևավորվել են և ունեն
խորը արմատներ: Եվրասիական գաղափարը, ի տարբերություն եվրամիության գաղափարի
փաստացի թելադրանքի, «կամ...կամ» դիլեմա չի առաջադրում, այլ առաջարկում է զարգանալ
միասին, առանց սահմանների, Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ: Ընդ որում, կրկին, առանց խորամանկելու,
նշենք, թե ում հետ Հայաստանը կունենա ընդհանուր սահմաններ, իսկ ում հետ ոչ: Իսկ դա
շատ կարևոր է: Երբ մենք խոսում ենք Մաքսային միության և Եվրասիական միության ապագա
զարգացման մասին, ապա հստակորեն նշվում է, որ դեպի այդ միություն ոչ մեկին մահակով
չեն քշում, այստեղ ընգրկվում են բացարձակապես հավասար պայմաններով, անկախ
մասնակցության չափերից, բարձրությունից ու կշռից: Եվրասիական միությունում
ընդգրկվելու համար նախնական ոչ մի պայման չկա, այլ առաջարկվում է դրա
մասնակցությանը և կառուցմանը ցուցաբերել իրավահավասար մասնակցություն: Դա
նշանակում է, որ դրա ստեղծմանը կարող են մասնակցել բոլորը, առաջին հերթին ԱՊՀ
երկրները, ովքեր կենսականորեն հետաքրքրված է ինտեգրացիոն գործընթացներին,
ընդլայնմանը, համագործակցության ծավալների մեծացմանը, ընդ որում, կրկնվեմ,
փոխշահավետ պայմաններով: Այսօր մենք վերականգնում ենք ժամանակին գործող, բայց
փլուզված կապերը, նոր սկզբունքների հիման վրա: Դա արվում է ոչ հեշտ, անգամ
սխալներով, բայց արվում է: Մենք հասկանում ենք, որ 21-րդ դարի տնտեսությունը
սկզբունքայնորեն այլ է, հետևաբար, շեշտը դրվում է ոչ միայն պարզապես առևտրա-տնտեսական
հարաբերությունների վերականգնման և զարգացման, այլ առաջին հերթին գիտա-տեխնիկական
և կոոպերատիվ գիտելիքների վրա: Եվ դրա համար էլ այսօր արդեն խոսում ենք մինչև 2020
թվականը ինովացիոն համագործակցության ծրագրի մասին: Այն աստիճանաբար դառնում է
իրականություն:


 


Գուցե այդ պատճառո՞վ է, որ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն այդքան մեծ ուշադրություն է
հատկացնում գիտության և կրթության ոլորտին:


 


Եթե խոսենք մեր ներկայացուցչության գուրծունեությունից, ապա
մենք կոչված ենք օժանդակել առևտրա-տնտեսական, գիտա-տեխնիկական, կրթական,
մշակութային և հումանիտար համագործակցությանը մեր երկրների միջև: Այդ ոլորտներից
յուրաքանչյուրում արդեն ունենք բավականաչափ փորձ, կարողացել ենք իրականացնել ԱՊՀ
համար պիլոտային ծրագրեր: Դուք լիովին իրավացի եք, որ առաջին հերթին մենք, և թվում
է չենք սխալվել, առանձնացնում ենք այնպիսի ոլորտները, ինչպիսին է գիտա-տեխնիկական
և կրթական կապերի վերականգնումը և զարգացումը: Հայաստանը միշտ էլ հարուստ է եղել ուղեղներով,
հայ ժողովրդը միշտ էլ օժտված է եղել գիտելիքներ տիրապետելու մեծ հատկությունով,
ստեղծագործական մոտեցումներով, լինելով գաղափարների զարգացման կողմնակիցը: Կարևոր
է, որ մեր բոլոր ծրագրերը ձևավորվում են համատեղ և փոխշահավետ հիմքի վրա, ընդ
որում, ոչ թե գիտական կադրերից մաքրվելու, այլ նրանց ամրապնդելու և զարգացնելու
նպատակով: Սկզբունքայնորեն Հայաստանը գիտածավալ երկիր է, և ի ուրախություն մեզ,
այդ հատկությունը դեռ պահպանվել է: Շատ բան է կորցվել, բայց ոչ ամեն ինչ: Որքան
շուտ համատեղ ջանքերով ձեռնամուխ լինենք երկրի գիտա-տեխնիկական ներուժի
ռեանիմացիային, այնքան արագ Հայաստանը կկանգնի առաջընթացի ճանապարհին: Իսկ
Ռուսաստանին, ինչպես արդեն նշեցի, որպես դաշնակից հարկավոր է ունենալ ուժեղ
Հայաստան: Հետևաբար, այստեղ մեր առաքելությունն է՝ սերտ համագործակցել Հայաստանի
ԳԱԱ, գիտության և տեխնիկայի կոմիտեի, մյուս ոլորտների գիտա-տեխնիկական
կառույցների, ինչպես նաև երիտասարդ գիտնականների հետ: Այսօր կարող ենք խոսել այդ
համագործակցության բավականին դինամիկ, գործնական մակարդակի, ինչպես նաև բազմաթիվ գիտնականների
բավականաչափ արդյունավետության մասին, օգնելով կապերի վերականգնմանը ռուսաստանյան
կառույցների և գիտական հաստատությունների հետ: Այդպիսի նախագծեր մեր ռուս-հայկական
ինովացիոն համագործակցության կենտրոնը, որն 2010 թվականին ստեղծվել է
հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից, ունի գրեթե երկու տասնյակից
ավելի: Կա նաև Սկոլկովո հիմնադրամի հետ ինովացիոն համագործակցության ծրագիր: Աշնանն
առաջին անգամ ԱՊԳ-ում տեղի կունենա մեր հեղինակների հանդիպումը ռուսաստանյան
կառույցների հետ ձեռք բերված արդյունքներն առևտրային վերածելու նպատակով: Մենք
ակնկալում ենք, որ Հայաստան կժամանեն ներդրումյին կառույցներ, վենչուրային
հիմնադրամների ներկայացուցիչներ, որոնք գործարկման նպատակով կընտրեն համապատասխան
նախագծեր: Ամրապնդվում է կրթա-գիտական միջբուհային կապը, այդ նպատակով մեզ մոտ
ստեղծվել է դեպի ռուսաստանյան կրթական և տեղեկատվական ռեսուրսները մատչելիության Կենտրոն,
որը կազմված է ռուսաստանյան ավելի քան 50 առաջատար ուսումնական հաստատությունների
ինտելեկտուալ  բազայի հիման վրա: Մենք
գրքերով և ինտերակտիվ միջոցներով համալրում ենք Հայաստանի դպրոցական, բուհական և
զանգվածային գրադարանները, ինչն ընդլայնում է դպրոցակաների, ուսանողների և
պրոֆեսորա-դասախոսական կազմի ճանաչողական և հետազտական հնարավորությունները: Հայաստանում
գործում են ռուսաստանյան բուհերի 6 մասնաճյուղեր; Անցյալ տարի Երևանի
գյուղատնտեսական համալսարանի բազայի վրա բացվեցին Տիմիրյազևի անվան
գյուղատնտեսական ակադեմիայի և Ռուսաստանյան անասնաբուժական ակադեմիայի
բաժանմունքները:


 


Կար նաև Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալասարանի մասնաճյուղի բացման գաղափարը...


 


Ներկայումս ավարտին է մոտենում Երևանում Լոմոնոսովի
համալսարանի մասնաճյուղի բացման տեխնիկական և փաստաթղթային ձևակերպման գործընթացը:
Այս փուլում բոլոր հարցերը գործնականում համաձայնեցված են, և ակնկալվում է, որ
առաջիկայում այդ հարցը կմտնի գործնական իրականացման հարթություն: Ընդ որում,
համալսարանի մասնաճյուղը, ինչպես ոմանք են պնդում, չի դառնա Ռուս-հայկական (Սլավոնական)
համալսարանի և երկրի մյուս բուհերի մրցակիցը: Էականն այն է, որ ֆունդամենտալ գիտությունները,
որոնք կուսումնասիրվեն այդ մասնաճյուղի ֆակուլտետներում, չեն կրկնի մասնագիտությունները,
այլ էապես կլրացնեն բարձրագույն կրթության համակարգը: Վստահ եմ, որ ՄԳՈւ-ն կդառնա
լավ տարածաշրջանային կենտրոն, որը ուսման կձգի նաև երիտասարդ և տաղանդավոր
սփյուռքին, մասնավորապես, ԱՊՀ երկրների, արտասահմանյան մյուս երկրների, ինչպես նաև
Մերձավոր Արևելքի ներկայացուցիչներին: ՄԳՈւ-ի, որպես համաշխարհային ճանաչում
ունեցող բրենդի, մասնաճյուղի գործունեությունը Հայաստանի համար կունենա հսկայական
մուլտիպլիկացիոն ազդեցություն, նոր զարկ հաղորդելով երկրի գիտա-տեխնիկական նորուժի
զարգացմանը, նրա վերածննդին և վերաինտեգրմանը եվրասիական և համաշխարհային
ինովացիոն տնտեսությանը:


 


Շնորհակալություն հարցազրույցի համար

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Philip Kotler`s marketing method finds acceptance in Armenian  universitiesPhilip Kotler`s marketing method finds acceptance in Armenian  universities
Srbazan: it is very important that medical workers feel protected in  ArmeniaSrbazan: it is very important that medical workers feel protected in  Armenia
Ministers of Culture of Armenia,  Turkiye met in AshgabatMinisters of Culture of Armenia,  Turkiye met in Ashgabat
Cascade complex may soon get its final look:  French WILMOTTE &  ASSOCIES ARCHITECTES presents concept of projectCascade complex may soon get its final look:  French WILMOTTE &  ASSOCIES ARCHITECTES presents concept of project
MP: Residents of Kirants continue to express their disagreement with  transferring their native land for moneyMP: Residents of Kirants continue to express their disagreement with  transferring their native land for money
Armenia receives observer status in  ASEAN Inter-Parliamentary  AssemblyArmenia receives observer status in  ASEAN Inter-Parliamentary  Assembly
Armenia, Egypt discuss prospects for developing military-industrial  cooperation Armenia, Egypt discuss prospects for developing military-industrial  cooperation 
Rocket Line - now for 60 months: Idram and IDBankRocket Line - now for 60 months: Idram and IDBank
Tunyan on situation in Kirants: There are always satisfied and  dissatisfied peopleTunyan on situation in Kirants: There are always satisfied and  dissatisfied people
MP from ruling party:  issue of power change cannot even be subject  of discussionMP from ruling party:  issue of power change cannot even be subject  of discussion
Lukashenko, Aliyev visit occupied territories of ArtsakhLukashenko, Aliyev visit occupied territories of Artsakh
Luxembourg Chamber of Deputies condemns de-Armenization of Artsakh by  AzerbaijanLuxembourg Chamber of Deputies condemns de-Armenization of Artsakh by  Azerbaijan
Mirzoyan: With help of int`l community, Armenian Government has taken  necessary measures to meet short-term needs of refugees from ArtsakhMirzoyan: With help of int`l community, Armenian Government has taken  necessary measures to meet short-term needs of refugees from Artsakh
Vardanyan family calls on int`l community to demand for Ruben  Vardanyan`s and the 22 other Armenian prisoner unconditional releaseVardanyan family calls on int`l community to demand for Ruben  Vardanyan`s and the 22 other Armenian prisoner unconditional release
Yerevan highlights CEPA implementation Yerevan highlights CEPA implementation 
Opinion: Lukashenko`s statements in Baku clearly demonstrate results  of Armenian, Azerbaijani diplomacy work Opinion: Lukashenko`s statements in Baku clearly demonstrate results  of Armenian, Azerbaijani diplomacy work 
RA Security Council Sec gives manipulative answer question about to  Russian border guards` presence on Armenian-Iranian, Armenian-Turkish  border  RA Security Council Sec gives manipulative answer question about to  Russian border guards` presence on Armenian-Iranian, Armenian-Turkish  border  
Armenia, Jordan against any changes in status quo of Old City of  Jerusalem Armenia, Jordan against any changes in status quo of Old City of  Jerusalem 
Turkish president, Georgian premier support peace in South Caucasus Turkish president, Georgian premier support peace in South Caucasus 
UJA draws international attention to violence against journalists UJA draws international attention to violence against journalists 
Tavush for Motherland movement not sponsored from outside - expert Tavush for Motherland movement not sponsored from outside - expert 
Border delimitation process successful - Armen GrigoryanBorder delimitation process successful - Armen Grigoryan
Gnel Sanosyan`s press office: Attributing  mansion to minister and  looking for manifestations of corruption are futile attemptsGnel Sanosyan`s press office: Attributing  mansion to minister and  looking for manifestations of corruption are futile attempts
Idram Junior and Koreez signed a memorandum of cooperationIdram Junior and Koreez signed a memorandum of cooperation
During the 33rd EBRD Business Forum, Ardshinbank hosted a panel discussion on economic and trade sanctions.During the 33rd EBRD Business Forum, Ardshinbank hosted a panel discussion on economic and trade sanctions.
Bagrat Srbazan: There is no alternative to resignation of current  government in ArmeniaBagrat Srbazan: There is no alternative to resignation of current  government in Armenia
Five Human Rights Defenders Initiative reports on illegal police  actions against citizens detained during protests in YerevanFive Human Rights Defenders Initiative reports on illegal police  actions against citizens detained during protests in Yerevan
Residents of border village of Kirants closed road to Georgia,  protesting border delimitation commission`s decisionsResidents of border village of Kirants closed road to Georgia,  protesting border delimitation commission`s decisions
Armenian FM meets with CoE Sec Gen in StrasbourgArmenian FM meets with CoE Sec Gen in Strasbourg
Investigative Committee of Armenia opens criminal case on police  actions in KirantsInvestigative Committee of Armenia opens criminal case on police  actions in Kirants
Azerbaijani puppet court extends illegal arrest of Ruben Vardanyan  for another 5 monthsAzerbaijani puppet court extends illegal arrest of Ruben Vardanyan  for another 5 months
Kakha Kaladze: Can you imagine our foreign minister would give speech at opposition rally let`s say, in Yerevan? Kakha Kaladze: Can you imagine our foreign minister would give speech at opposition rally let`s say, in Yerevan? 
Garnik Danielyan: Garnik Danielyan: "In this transition period,  Bagrat Srbazan is the  most acceptable candidate for premier post for me"
Mher Grigoryan: Baku is inclined to continue border delimitation  process in same format and with same algorithmMher Grigoryan: Baku is inclined to continue border delimitation  process in same format and with same algorithm
Armenia joins Oviedo ConventionArmenia joins Oviedo Convention
Border passes where it passes: Pashinyan spoke about Yerevan`s  principles and possible problems during delimitationBorder passes where it passes: Pashinyan spoke about Yerevan`s  principles and possible problems during delimitation
EU pursuing its own interests in South Caucasus - expert EU pursuing its own interests in South Caucasus - expert 
Russian expert on cleaning within Turkish Ministry of Internal  AffairsRussian expert on cleaning within Turkish Ministry of Internal  Affairs
Tavush for Motherland movement resumes protests Tavush for Motherland movement resumes protests 
CSI president writes letter of solidarity to Archbishop Bagrat  GalstanyanCSI president writes letter of solidarity to Archbishop Bagrat  Galstanyan
Azerbaijan extends arrest of former Karabakh leadersAzerbaijan extends arrest of former Karabakh leaders
Armenian PM reacts to attempted murder of Slovak counterpart Armenian PM reacts to attempted murder of Slovak counterpart 
Armenia, Azerbaijan sign Protocol-description of the borderline  sections Armenia, Azerbaijan sign Protocol-description of the borderline  sections 
Police opens road for participants of Tavush for Peace movementPolice opens road for participants of Tavush for Peace movement
Armenian Police intention to extend cordon around opera house caused  Archbishop Bagrat Galstanyan`s anger Armenian Police intention to extend cordon around opera house caused  Archbishop Bagrat Galstanyan`s anger 
This is dishonor to all of us -  archbishop about his compatriots  held in AzerbaijanThis is dishonor to all of us -  archbishop about his compatriots  held in Azerbaijan
Prime Minister of Armenia: Armenia-Azerbaijan borders delimitation  and demarcation process  should become one of the tools for Armenia  and Azerbaijan to learn to live peacefullyPrime Minister of Armenia: Armenia-Azerbaijan borders delimitation  and demarcation process  should become one of the tools for Armenia  and Azerbaijan to learn to live peacefully
Police chief: it was necessary to ensure safety of 2 thousand guests  who arrived at EBRD eventPolice chief: it was necessary to ensure safety of 2 thousand guests  who arrived at EBRD event
Bagrat Srbazan announces number of meetingsBagrat Srbazan announces number of meetings
Thousands of police officers were deployed near National Opera and  Ballet TheaterThousands of police officers were deployed near National Opera and  Ballet Theater
Poll: Over 50% of respondents do not see anyone as head of  transitional government in ArmeniaPoll: Over 50% of respondents do not see anyone as head of  transitional government in Armenia
FMO provided Ardshinbank with a guarantee for a credit portfolio of 20 million US dollarsFMO provided Ardshinbank with a guarantee for a credit portfolio of 20 million US dollars
Poll: More than half of respondents in Armenia positively assess  Poll: More than half of respondents in Armenia positively assess  "Tavush for Motherland" movement
RA MoD delegation participates in IDEB-2024 defense exhibition in  Bratislava RA MoD delegation participates in IDEB-2024 defense exhibition in  Bratislava 
Tavush for Motherland determined to hold protest in front of Opera  House Tavush for Motherland determined to hold protest in front of Opera  House 
Russia never offered Armenia complete withdrawal of frontier guards-  Maria Zakharova Russia never offered Armenia complete withdrawal of frontier guards-  Maria Zakharova 
Samvel Minasyan appointed commander of territorial defense forces Samvel Minasyan appointed commander of territorial defense forces 
The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaThe Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for Armenia
Russian foreign ministry rep on warming of Armenian-Russian relations Russian foreign ministry rep on warming of Armenian-Russian relations 
Russian foreign ministry rep on USA, EU double standards in assessing  protests in Armenia, Georgia  Russian foreign ministry rep on USA, EU double standards in assessing  protests in Armenia, Georgia