Arminfo.info



 Հինգշաբթի, 19 Դեկտեմբերի 2013

Էրիկ Աբրահամյան

Փոքր բիզնեսը ծածկում է խոշոր խաղացողների թիկունքները հեռահողարդակցության ոլորտում

Փոքր բիզնեսը ծածկում է խոշոր խաղացողների թիկունքները հեռահողարդակցության ոլորտում

Հայաստանի
հաղորդակցությունների շուկայում ԱրմենՏել-ի, ՎիվաՍելի-ի, Ռոստելեկոմի,  Յուկոմի և նման համեմատաբար խոշոր խաղացողներից
բացի տեղ է մնում նաև ՓՄՁ բիզնեսի ներկայացուցիչների համար: Հատկապես կարևոր է, որ
նրանցից շատերն աշխատում են մարզերում, իրենց գործունեությամբ փակելով այն
«բացերը», որոնք արդյունավետության տեսանկյունից այնքան էլ չեն հետաքրքրում
խոշորներին: Նման ընկերություններից է Արմավիրի մարզում գործող «Արփինետ» փրովայդերական
ընկերությունը, որը հանդիսանում է դեպի հաճախորդները կողմնորոշում ունեցող
ընկերությա վառ օրինակ, տրամադրում է ինտերնետ ծառայություններ և պատրաստվում է
դուրս գալ նաև IP-հեռուստատեսության հատված:


 


Այն մասին, թե ինչպես է
զարգանում մարզային փրովայդերական բիզնեսը, ինչ պպրոբլեմներ ունի և ինչպիսին են
ապագայի պլանները, ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում պատմում է
«Արփինետ» ՍՊԸ տնօրեն Արմեն Մուրադյանը:


 


Խնդրեմ մի քանի խոսք Ձեր ընկերության մասին. Ե՞րբ
է այն ստեղծվել, ո՞ր ոլորտում եք աշխատում և ինչպիսի՞ ծառայություններ եք
առաջարկում քաղաքացիներին:


 


«Արփինետ» ընկերությունն
ստեղծվել է 2007 թվականին, գործում է հեռահաղորդակցության ոլորտում, ֆիզիկական և
իրավաբանական անձանց տրամադրելով սիմետրիկ ինտերնետ և IP-հեռուստատեսություն: 2007
թվականին մենք սկսեցինք ինտերնետ տրամնադրել Էջմիածինում արձագանքելով նաև մերձակա
գյուղերի բնակիչների պահանջարկին: 2008 թվականին փաստորեն սկսեցինք ինտերնետ
տրամադրել գյուղերին: 2011 թվականին մեր ընկերությունն ամբողջովին վերահագեցրեց իր
ենթակառուցվածքները, ինչի արդյունքում, մեր ծառայություններից սկսեցին օգտվել նաև
Մեծամոր և Արմավիր քաղաքների և մերձակա գյուղերի բնակիչները: Զարգանալով, մենք
կարողացանք մասնաճյուղեր բացել որոշ գյուղերում և քաղաքատիպ ավաններում:


 


Հե՞շտ է արդյոք գոյատևելը շուկայում, որտեղ
հեռահաղորդակցությունների ոլորտը բավականին լավ է զարգացած, անգամ եվրոպական որոշ
երկրների համեմատ: Եվ չե՞ք վախենում, որ կարող եք «կուլ գնալ» որևէ ավելի ուժեղ
գլոբալ մրցակցի:


 


Մեր ընկերությունն
աշխատում է շուկայի այն նիշաներում, որոնց գիգանտներն ուշադրություն չեն դարձնում,
իսկ եթե անգամ դարձնում են, ապա այդ հատվածներում առանձնապես ներդրումներ չեն
անում, քանի որ`«խաղը ծախսին չարժե»: Սակայն, կցանկանայի ընդգծել, որ, օրինակ,
Մեծամոր և Արմավիր քաղաքներում մենք միակը չենք, այնտեղ իր ծառայություններն է
առաջարկում նաև Ռոստելեկոմ ընկերությունը, իսկ Էջմիածին քաղաքում մեզնից բացի
իրենց ինտերնետային գործունեությունն են զարգացնումԲիլայնը, Օրանժը, ՎիվաՍելը:
Բայց մենք ինտերնետը, հիմնականում, տրամադրում ենք օպտիկա-մանրաթելային մալուխով,
1 Գբիտ/վրկ թողունակությամբ, իսկ նրանք տրամադրում են 3G և ADSL ինտերնետ ծառայություններ:


 


Կցանկանայի Ձեր
ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր հանգամանքի վրա, որ «Արփինետը» Հայաստանի միակ
ընկերությունն է, որը օպտիկա-մանրաթելային ինտերնետ է տրամադրում գյուղերում: Մեր
ցանցն ընդգրկում է Արգավանդից մինչև Քարակերտ տարածքի հաճախորդներին: Ծաղկունք,
Սահամար, Արշալույս, Ծաղկալանջ բնակավայրերը վերջերս ապահովվեցին
օպտիկա-մանրաթելային ինտերնետով, իսկ մինչ այդ ապահովվել էին Փարաթար, Մուսալեռ,
Պտղունք, Լուսագյուղ և մի շարք այլ բնակավայրեր:


 


Բայց նման մասշտաբային գործունեություն
ծավալելու և ոլորտը զարգացնելու համար մեծ ներդրումներ են պահանջվում:


 


Այո, Դուք իրավացի եք, ինչպես
ցանկացած բիզնես, մենք նույնպես ներդրումների կարիք ունեինք: Իսկ ադ ներդրողը, կամ
մեր բիզնեսի զարգացման լծակը, հանդիսացավ Աամերիաբանկը, որը շատ ճկուն գտնվեց այդ
առումով, իր ծառայույթունները տրամադրելով շատ ավելի հարմարավետ պայմաններով: Այդ
աջակցության շնորհիվ մենք հնարավորություն ենք ստանում արդեն փոքր բիզնեսից
վերածվելու միջին բիզնեսի: Բազմաթիվ անգամներ վարկավորելով մեզ, բանկը
հնարավորություն տվեց աճել, զարգացնել և կատարելագործել մեր գործունեությունը, իսկ
արդյունքում, մենք հասանք ներկայիս վիճակին` ստեղծեցինք ու զարգացրեցինք ցանցը,
ձեռնամուխ եղանք IP-հեռուստատեսության գործարկմանը, որն իր նմանը չունի
տարածաշրջանում: Վերջին պրոդուկտի յուրահատկոթյունը կայանում է նրանում, որ
ունենալով BOX (սարք), հաճախորդը կարող է անգամ հին հեռուստացույցով միանալ
ինտերնետին: Շփումներ սոցիալական ցանցերում, արտարժույթների փոխարժեքներ, եղանակ,
ինֆորմացիոն և տեսապորտալներ, Skype, խաղեր և գրքեր, ինչպես նաև ինտերնետի
ցանկացած այլ հնարավորություններ արդեն ինտեգրված են մեր Arpinet IPTV box-ում: Այդ սարքն աշխատում է Android համակարգով, որին
միանում է նաև տեսախցիկը, ստեղնաշարն ու մկնիկը, ինչպես նաև ներդրված են
IP-հեռուստատեսության բոլոր ալիքները: BOX-ը գործարկված է «ամեն բան միացված է»
ձևաչափով: Մեզ հետ մեկ տարով պայմանագիր կնքելու դեպքում այդ սարքը հաճախորդին
տրամադրվում է անվճար: Ներկայումս այդ տեխնոլոգիան Մեծամոր քաղաքում գործում է
թեստային ռեժիմով: Մենք արդեն կապվել ենք մեր գործընկերների հետ և մինչև Նոր տարի
կստանանք մեծ քանակով սարքավորումներ, ինչի շնորհիվ կկարողանանք այդ
ծառայությունով ապահովել բոլոր ցանկացողներին:


 


Հաջողակ և զարգացող ընկերույթուն լինելու համար
անհրաժեշտ է ունենալ մրցակցային առավելություններ: Ինչոմն է կայաում Ձեր
ընկերության «հրապույրը»:


 


Եթե արտահայտվենք ըստ
բանաձևի, ապա դա կունենա հետևյալ տեսքը` «արագություն-որակ-գին»: Մենք տրամադրում
ենք ոչ միայն գերարագ ինտերնետ, որն իր որակով չի զիջում մյուս ընկերություններին:
Մենք նաև մշտական կապի մեջ ենք մեր հաճախորդների հետ, որն ապահովում է Call
Center-ը, աշխատելով 24/7 ռեժիմով: Իսկ մեր ընկերության ամենագլխավոր
առավելություններից մեկն էլ բացարձակապես անվճար սպասարկումն է: Բիզնեսի վարման
մեր տեսլականն ամբողջովին հաճախորդակողմնորոշված է: Մենք ունենք բազմաթիվ
մարկետինգյին ակցիաներ, որոնք արդեն մեկ տարուց ավելի է, ինչ  կիրառում ենք մեր ընկերության հաճախորդների
համար: Այսինքն, դրանով մենք ոչ միայն պահում ենք հաճախորդներին, այլ փորձում ենք
նրանց դարձնել առավելագույնս լոյալ: Մշտական հաճախորդների համար մենք ունենք
բոնուսային համակարգ, ինտերնետի արագության ավելացման տեսքով, ինչպես նաև նրանց
նոր ծառայություններ ենք տրամադրում ավելի ցածր սակագներով և այլն:


 


Ինչպես հայտնի, բիզնեսը չի կարող «տեղում
դոփել», և Դուք պետք է ընդլայնեք տրամադրվող ծառայությունների ծածկույթը,
ավելացնելով նաև հաճախորդների բազան, որպեսզի ի վիճակի լինեք դիմանալ մրցակցությանը:
Ունե՞ք արդյոք այս առումով ինչ-որ հստակ պլաններ:


 


Հասկանում եք, գյուղերում
նյութական վիճակը ամենալավագույնը չէ, հետևաբար, ոչ բոլոր գյուղացիներն են ի
վիճակի ռուսալեզու թվային հեռուստաալիքներին միանալու համար վճարել էական
գումարներ: Եվ վերլուծելով այդ ամենը, մեր պլաներում նախատեսվում է Արմավիրի մարզի
բոլոր գյուղերին ապահովել ոչ միայն գերարագ ինտերնետով (մինչև 1 ԳԲիտ/վրկ.), այլ
նաև IP-հեռուստատեսությունով, որի տրմադրման լիցենզիան մենք ստացել ենք 2013
թվականին: Այս նախագիծը մենք կարող են իրականացնել, ի դեպ, Ամերիաբանկի վարկի
շնորհիվ, որի ստացումը նախատեսվում է 2014 թվականի գարնանը:


 


Քիչ չեն դեպքերը, երբ որևէ ուղղությամբ
մասնագիտացող ընկերոթյունը զբաղվել է նաև հարակից գործունեությամբ: Դուք ունե՞ք
նման գործունեության փորձ:


 


Այո, և այդ հարակից
ուղղությունը համակարգչային տեխնիկայի խանութներն են: Եվ եթե հաճախորդը գնում է
համակարգիչ, նոթբուք կամ պլանշետ, կամ մեզ հետ կնքում է մեկ տարվա
ինտերնետ-պայմանագիր, ապա մենք նրան տրամադրում ենք 3 ամիս անվճար ինտերնետ, իսկ
ամսկան պայմանագրի դեպքում տրամադրվումն է մեկ ամսով անվճար ինտերնետ:


 


Առայժմ օն-լայն խանութը չի
աշխատում, բայց բացումը նախատեսվում է հաջորդ տարի: Մենք ունենք 6 գրասենյակ,
որոնց միջոցով տրամադրում ենք ոչ միայն ինտերնետ-ծառայություններ, այլ նաև
վաճառում ենք համակարգիչներ: Երբ օն-լայն խանութն աշխատի, ապա հաճախորդն ընտրելով
իրեն համար ապրանքը, այն անիմաջապես ստանում է, ընդ որում, առաքումով, որը,
ամենայն հաանականությամբ, կլինի անվճար:


 


Այժմ մենք զարգացնում ենք
մեր մեկ այլ պրոդուկտը, օն-լան կինոթատրոնը` www.arm-tube.am: Ի դեպ, դա հավանաբար միակ տեսահոստինգն է Հայաստանում, այսինքն, այն
միացված է am գոտուն, և եթե ինչ-ինչ պատճառներով ինտերնետ կապը Հայաստանում
խախտվել է, ապա օգտատերը կարող է շարունակել ֆիլմերի դիտումը: Մենք նախատեսում ենք
մեր քեշ-սերվերները տեղաբաշխել տարբեր փրովայդերների մոտ, ինչն ավելի կարագացնի մեր
տեսահոստինգի գործունեությունը, ապահովելով կայունություն: Ի դեպ, դա աշխատող միակ
պրոդուկտն է, որի շրջանակներում փորձում ենք հմագործակցել բոլոր հեղինակների հետ,
այսինքն, ֆիլմեր արտադրող ընկերությունների հետ: Սառույցը ճաքեց, օրինակներն արդեն
առկա են, և դրանք Poker.am-ի և Հոբելյանական գովազդի ֆիլմերն են: Ֆիլմերի դիտումը
կարող է իրականացվել անվճար հիմքերով, գովազդի առկայության դեպքում, ինչպես նաև
վճարով` առանց գովազդի: Վճարներն իրականացվում են տեղական Idram և ArCa և միջազգային MasterCard,
Visa, PayPal, WebMoney և այլ վճարային համակարգերի միջոցով:


 


Երկրի տնտեսական դժվարին իրավիճակի պատճառով շատերն են վաստակելու նպատակով
մեկնում արտասահման: Ազգականների միջև կապի մեթոդներից մեկը, որը կարող են
ապահովել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, դա վիդեո և աուդիո զանգերի
ծրագրերն են (օրինակ, Skype): Իսկ դա բերում է նրան, որ գոյանում է մարդկանց մի
այնպիսի կատեգորիա, որոնց ինտերնետն անհրաժեշտ է բացառապես այդ նպատակով:


 


Դուք լիովին ճիշտ եք: Վերջերս մենք մոնիտորինգ
անցկացրինք, ինչի արդյունքում բացահայտվեցին այնպիսի անձինք, որոնք ինտերնետն
օգտագործում են միայն այդ նպատակով: Եվ այժմ աշխատում ենք նման ոչ թանկարժեք
պրոդուկտ ստեղծելու ուղղությամբ:


 


Որքանով ինձ հայտնի է, ֆիզիկական և իրավաբանական անձանց Դուք տրամադրում եք
սիմետրիկ ինտերնետ և IP-հեռուստատեսություն: Որքա՞ն է դրանցից յուրաքանչյուրի
մասնաբաժինը հաճախորդների ընդհանուր բազայում:


 


Սպառողների մեծամասնությունը ֆիզիկական անձինքն են:


 


Բոլորին է հատնի, որ աշխատավարձերը և ապրանքների գները տարբերվում են
քաղաքներում և գյուղերում:


 


Ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում գյուղական
շրջաններին օպտիկա-մանրաթելային ինտերնետով ապահովելու ուղղությամբ, ինչի
կապակցությամբ էլ գները գյուղերում, որտես ինտերնետին միացումն պահովված է
օպտիկա-մանրաթելային մալուխով, նույնն են, ինչ քաղաքներում: Սակայն, կան շրջաններ,
որտեղ կապը տրամադրվում է միայն ռադիոմոդեմներով և այդ վայրերում միացման սակագինը
զգալիորեն ցածր է, բայց մենք գնային նույն քաղաքականությունն ենք իրականացնում,
ինչ քաղաքում:


 


Կան մրցակցության բազմաթիվ մեթոդներ, սկսած սովորոկան դեմպինգից և
վերջացրած զանազան հնարքներով: Ինչպիսի՞ գործիքներ եք կիրառում ձեր
ծառայությունների մրցունակությունն ապահովելու համար:


 


Մրցակցության առումով ասեմ, որ մենք կատեգորիկ դեմ ենք
դեմպինգին: Դրա համար էլ մեր նվազագույն սակագինը կազմում է 6 հազ.դրամ: Մենք
մրցակցում ենք միայն ինտերնետ-կապի և սպասարկման որակը բարձրացնելու միջոցով:


 


Դուք ունե՞ք գներն իջեցնելու հնարավորություն:


 


Ինտերնետ-կապի գները ձևավորվում են ոչ մեր կողմից, այլ
կախված են Հայաստան ներմուծվող ինտերնետի գներից: Եվ եթե այն նվազի, ապա մենք էլ
կնվազեցնենք մեր սակագները:


 


Իսկ առայժմ մենք փորձում ենք գները պահպանել նախկին
մակարդակին, ինչի արդյունքում էլ մեր բիզնեսի եկամտաբերությունը կազմում է 10-15%:


 


Չե՞ն լինում արդյոք ինտերնետ-կապի խափանումներ, և ի՞նչ միջոցներ է
ձեռնարկում ընկերությունը նման բաներից խուսաելու համար:


 


2011 թվականին առաջին անգամ Էջմիածնում տեղադրվեց
օպտիկա-մանրաթելային կապ, երկաթգծի երկայնքով: Դրանում մեզ օգնեց «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»
ընկերությունը: Հետագա 2012-ին մենք օգտագործեցինք նաև երկրորդ գիծը, որը
տեղադրվել էր Երևան - Էջմիածին ավտոմայրուղու երկայնքով: Արդյունքում, մենք ունեցանք
խափանումների ռիսկերը նվազեցնելու հնարավորություն: Սակայն, անհնար է երբեք
չունենալ խափանումներ և անսարքություններ, քանի որ գործ ունենք տեխնիկայի հետ: Հատկապես
նման դեպքերի համար էլ մեր պայմանագիրը նախատեսում է մի կետ, որի համաձայն`ինտերնետ-կապի
բացակայությունն ամսվա 2 և ավելի օրերի ընթացքում մեր ընկերոթյան կողմից
փոխհատուցվում է անվճար ինտերնետ օրերի տրամադրումով, որպես «տուժանք»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationThe Power of One Dram to the Road of Life Charitable Organization
Ardshinbank CJSC has announced about the launch of a new  refinancing business loanArdshinbank CJSC has announced about the launch of a new refinancing business loan
Georgia turns down US invite for official visit over `pre-condition`Georgia turns down US invite for official visit over `pre-condition`
 Transitional dictatorship in Armenia - opposition MP Transitional dictatorship in Armenia - opposition MP
Not a single door in Armenia can be closed to a clergyman - Vahe  HovhannisyanNot a single door in Armenia can be closed to a clergyman - Vahe  Hovhannisyan
FMs of Armenia, Ukraine discuss current situation in regionFMs of Armenia, Ukraine discuss current situation in region
Armenian parliamentarians meet with Co-chair of Congressional  Armenian Issues Caucus in WashingtonArmenian parliamentarians meet with Co-chair of Congressional  Armenian Issues Caucus in Washington
WFP sees need to change format of assistance provided to Artsakh refugeesWFP sees need to change format of assistance provided to Artsakh refugees
Parliament`s opposition factions invite foreign diplomats to closed  meetingParliament`s opposition factions invite foreign diplomats to closed  meeting
Tatoyan: over 96% of respondents in Azerbaijan consider Armenia`s  Yerevan, Syunik and Sevan to be Tatoyan: over 96% of respondents in Azerbaijan consider Armenia`s  Yerevan, Syunik and Sevan to be "Azerbaijani lands"
Leader of Kamq movement: We have one task - Pashinyan`s resignation Leader of Kamq movement: We have one task - Pashinyan`s resignation 
Actions of authorities pose threat to Armenia`s stability and future  - political scientistActions of authorities pose threat to Armenia`s stability and future  - political scientist
Judge`s illegal actions proof of overt political persecution -  ex-minister of defense Judge`s illegal actions proof of overt political persecution -  ex-minister of defense 
Police actions in Kirants criminal - clergyman  Police actions in Kirants criminal - clergyman  
Struggle continues despite repressions - Suren PetrosyanStruggle continues despite repressions - Suren Petrosyan
Reports on alleged beating of residents detained in Kirants false -  Ministry of Interior Reports on alleged beating of residents detained in Kirants false -  Ministry of Interior 
Developments on Armenia`s borders result of concessive policy -  opposition MP Developments on Armenia`s borders result of concessive policy -  opposition MP 
U.S. Government watchdog group adds Azerbaijan to list of world`s   worst religious freedom abusers U.S. Government watchdog group adds Azerbaijan to list of world`s   worst religious freedom abusers 
Armenia`s premier on basis for Armenia-Azerbaijan border delimitation Armenia`s premier on basis for Armenia-Azerbaijan border delimitation 
"Tavush for the Motherland" movement calls on citizens to continue  acts of disobedience
Armenian authorities` actions in Kirants to have grave consequences -  opposition MPArmenian authorities` actions in Kirants to have grave consequences -  opposition MP
Armenia`s premier expounds on Armenia-Azerbaijan border delimitation  processArmenia`s premier expounds on Armenia-Azerbaijan border delimitation  process
$250mln package proposed for Armenian$250mln package proposed for Armenian
Police forces block roads leading to village of Kirants, bordering  AzerbaijanPolice forces block roads leading to village of Kirants, bordering  Azerbaijan
Armenia, NATO discussing prospects for expanding cooperationArmenia, NATO discussing prospects for expanding cooperation
Azerbaijan, Armenia confirm their participation in negotiations in  AlmatyAzerbaijan, Armenia confirm their participation in negotiations in  Almaty
Armenian, Azerbaijani FMs meeting has not yet been determined due to  lack of response from Armenia to this proposalArmenian, Azerbaijani FMs meeting has not yet been determined due to  lack of response from Armenia to this proposal
Omer Celik: Turkiye to monitor developments around Azerbaijan -  Armenia border agreement Omer Celik: Turkiye to monitor developments around Azerbaijan -  Armenia border agreement 
Peacekeepers` withdrawal from Karabakh continuesPeacekeepers` withdrawal from Karabakh continues
Mirzoyan told Al-Jazeera about Armenian-Azerbaijani normalization,  relations with Russia and expressed his position on situation in Gaza  StripMirzoyan told Al-Jazeera about Armenian-Azerbaijani normalization,  relations with Russia and expressed his position on situation in Gaza  Strip
Europe Nostra Vice President to visit ArmeniaEurope Nostra Vice President to visit Armenia
Acba Bank to start public placement of its next USD, AMD bonds on May  2Acba Bank to start public placement of its next USD, AMD bonds on May  2
Participation of the delegation of Turkmenistan in the 57th session of the UN Commission on Population and DevelopmentParticipation of the delegation of Turkmenistan in the 57th session of the UN Commission on Population and Development
MP: As a result of border delimitation Armenia to receive state  border to protect its sovereigntyMP: As a result of border delimitation Armenia to receive state  border to protect its sovereignty
Hungary blocks European Peace Facility`s support project for Armenia Hungary blocks European Peace Facility`s support project for Armenia 
RAU rector`s office term extended by 4 yearsRAU rector`s office term extended by 4 years
"5165" movement calls on all healthy forces of Armenia to unite for   salvation of motherland
Investigative Committee comments on beating of servicemen who  attended protests in KirantsInvestigative Committee comments on beating of servicemen who  attended protests in Kirants
Italian orchestra ROMA SINFONIETTA to perfom Ennio Morricone`s famous  compositions in YerevanItalian orchestra ROMA SINFONIETTA to perfom Ennio Morricone`s famous  compositions in Yerevan
Armenia`s government making unilateral concessions in Azerbaijan`s  favor - Tavush for the Motherland movementArmenia`s government making unilateral concessions in Azerbaijan`s  favor - Tavush for the Motherland movement
Armenia`s new rep to UNESCO appointed Armenia`s new rep to UNESCO appointed 
Border delimitation supposed to settle problems on other border  sectionsBorder delimitation supposed to settle problems on other border  sections
Armenia`s minister of defense hosts member of French Senate  CommitteesArmenia`s minister of defense hosts member of French Senate  Committees
Armenia`s authorities have nothing in common with Armenian people -  opposition MPArmenia`s authorities have nothing in common with Armenian people -  opposition MP
Leaflets calling for supporting Tavush residents distributed in  Armenia`s capital Leaflets calling for supporting Tavush residents distributed in  Armenia`s capital 
Armenia`s territories gradually surrendered under the guise of Armenia`s territories gradually surrendered under the guise of "pilot  border delimitation" - opposition MP
All-Armenian Council of Diplomats proposes solutions to end crisis in  Armenia All-Armenian Council of Diplomats proposes solutions to end crisis in  Armenia 
Statement by Armenia`s Ministry of Justice shameful - Arman Tatoyan Statement by Armenia`s Ministry of Justice shameful - Arman Tatoyan 
Armenia`s government comments on results of premier`s meeting with  residents of village of KirantsArmenia`s government comments on results of premier`s meeting with  residents of village of Kirants
Journalistic organizations expressed outrage at unjustified  aggression and cruelty of RA law enforcement officers against media  covering protestsJournalistic organizations expressed outrage at unjustified  aggression and cruelty of RA law enforcement officers against media  covering protests
Idram and IDBank at Career City FestIdram and IDBank at Career City Fest
"Shirak for Motherland" movement holds  car rally in Gyumri in  support of Tavush residents 
As of April 29, 2024, 35 border posts have been installed between  Armenia, AzerbaijanAs of April 29, 2024, 35 border posts have been installed between  Armenia, Azerbaijan
"Mother Armenia" bloc calls on students to stand up in support of  Tavush residents
European Commission Director General travels to South Caucasus to  launch new initiativesEuropean Commission Director General travels to South Caucasus to  launch new initiatives
Armenia`s Justice Ministry issues statement regarding  Armenian-Azerbaijani border delimitation in Tavush Armenia`s Justice Ministry issues statement regarding  Armenian-Azerbaijani border delimitation in Tavush 
Opposition MP files complaint against police Opposition MP files complaint against police 
When organizing Armenian, Azerbaijani FMs` meeting in Almaty,  Kazakhstan`s authorities will not act as negotiatorWhen organizing Armenian, Azerbaijani FMs` meeting in Almaty,  Kazakhstan`s authorities will not act as negotiator
Armenia`s Prosecutor`s Office intends to reclassify actions of   defendants in case of March 1, 2008Armenia`s Prosecutor`s Office intends to reclassify actions of   defendants in case of March 1, 2008
"Tavush for the Motherland " demands from Armenian law enforcement  agencies to investigate report accusing Bagrat Srbazan of committing  crime