Նոյեմբերի 27-ին Վանաձոր քաղաքի Շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադրպոցում տեղի ունեցավ արագ շախմատի մրցաշար, որի հաղթողները պարգևատրվեցին արժեքավոր մրցանակներով ՙՌոստելեկոմ՚ ընկերության կողմից: Առաջին երեք տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվեցին բջջային հեռախոսներով, որոնք հետագայում կօգնեն նրանց նաև առցանց մրցաշարերի մասնակցել:
Մարզադպրոցի սաները մարզվում են FIDE-ի բարձրակարգ մարզիչների գլխավորությամբ և հաճախ մասնակցում են տեղական ու միջազգային մրցաշարերի: Վերջիններս հաճախ անց են կացվում առցանց: ՙՌոստելեկոմի՚ կողմից արդեն մեկ տարի է՝ 2013թ.-ի հոկտեմբերից, անվճար հիմունքներով գերարագ ինտերնետով է ապահովվել Վանաձորի այս կրթահամալիրը, որպեսզի մարզիկները առցանց մրցաշարերի շնորհիվ առավել մեծ փորձառություն ձեռք բերեն: ՙՌոստելեկոմի՚ կողմից երիտասարդության շրջանում իրականացվող ծրագրերը բազմաթիվ են, շարունակական բնույթ են կրում և միտված են բարձրակարգ մասնագետների նոր սերնդի ձևավորմանը:
Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում Rostelecom ապրանքանիշի ներքո:2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը “ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ” ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս:“Ռոստելեկոմի” ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով “Ռոստելեկոմի” ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: