Այսօր մեկնարկած «Mobile App Expo 2014» բջջային
հավելավծների ցուցահանդեսում Orange-ը ներկայացրեց ընկերության կողմից 2013թ.
նոյեմբերին մեկնարկած և ՀՀ հեռահաղորդակցության շուկայում իր նախադեպը չունեցող
«My Orange» բջջային հավելվածը: Orange-ը նաև հանդես եկավ երիտասարդ նախագծողների
հետ հետագա համագործակցության ուղիներ որոնելու նախաձեռնությամբ: Այս մասին
ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից:
«Orange-ը հայկական հեռահաղորդակցության շուկայում
առաջինն էր, որ մեկնարկեց իր տեսակի մեջ աննախադեպ «My Orange» բջջային հավելվածը,
որն Orange-ի բաժանորդներին ընձեռում է իրենց հաշիվն առավել հարմարավետ կառավարելու, նոր ապրանքների և ծառայությունների
մասին տեղեկացված լինելու, ինչպես նաև ժամանցային ծառայություններից օգտվելու
հնարավորություն: Ուրախ ենք տեսնել, որ Orange-ի ավելի քան 8000 բաժանորդներ արդեն
իսկ ակտիվորեն օգտվում են այս հավելվածի ընձեռած հնարավորություններից, և մեր
նպատակն է հնարավորինս արագ կրկնապատկել այս ցուցանիշը: Orange-ը նաև ջանքեր չի
խնայի բջջային հավելվածների նախագծողների հետ հետագա համագործակցության
հնարավորություններ որոնելու ուղղությամբ: Կարծում ենք, որ բջջային հավելվածների
հայկական շուկան զարգացման մեծ ներուժ ունի և պատրաստ ենք ողջունել այս տաղանդավոր
երիտասարդների գաղափարները: Բջջային հավելվածների երիտասարդ նախագծողների հետ մեր
համագործակցությունը հնարավորություն կընձեռի բարելավել մեր հաճախորդների
փորձառությունը՝ միաժամանակ խթանելով Հայաստանում բջջային հավելվածների շուկայի
հետագա զարգացումը», - ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Հիշեցնենք,
որ Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների համար մշակված «My
Orange» բջջային հավելվածը բաժաներդներին տրամադրվում է անվճար և վերջիններիս
ընձեռում է իրենց հաշվեկշիռը ստուգելու, հաշիվը վերալիցքավորելու, կուտակված
Orange Merci միավորները ստուգելու և դրանք րոպեների, SMS-ների կամ ՄԲ-երի
փաթեթներով փոխարինելու, ռոմինգ ծառայությունը ակտիվացնելու կամ ապաակտիվացնելու և
այլ հնարավորություններ: «My Orange» բջջային հավելվածի երկրորդ նորացված
տարբերակը ներկայումս հասանելի է Play Market և AppStore ինտերնետային
խանութներում: