Միջազգային Freedom house կազմակերպության Հայաստանի վերաբերյալ զեկույցն օբյեկտիվ է, բայց, միևնույն ժամանակ, որպես գործիք է ծառայում ուժի համաշխարհային կենտրոնների ձեռքում: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել ՙՆոր ժամանակներ՚ կուսակցոթւյան նախագահ Արամ Կարապետյանը:
Նրա խսքերով, Freedom house կամ Amnesty International կազմակերպութոյւններին դժվար է մեղադրել կողմնակալության մեջ, բացառությամբ որոշ թերությունների: Այս կամ այն որոշումներ ընդունելիս դրանցով են կողմնորոշվում արևմտյան դեմոկրատիաները:
Ինչպես նշել է քաղաքական գործիչը, Հայաստանի վերաբերյալ Freedom house-ի տվյալներն ամբողջովին արտացոլում են երկրում տիրող իրավիճակը, Հայաստանն իրոք, հանդիսանում է կիսա-ավտորիտար ռեժիմով երկիր: ՙՎերջին 5-6 տարիներին երկրի իշխանությունները հիմնականում կիրառում են, այսպես կոչված, նուրբ ուժ, ՙնուրբ դիկտատուրա՚: Ցուցադրական, ռեպրեսիոն մեթոդներ իշխանությունը չի կիրառում, իր քաղաքացիների վրա չի կրակում և մահակներով չի հարվածում: Բայց ամենուր տեղի է ունենում օպոնենտների նուրբ ճնշում, հասարակական-քաղաքական ողջ կյանքը գտնվում է իշխող ռեժիմի խիստ վերահսկողությա ներքո, հեռուստատեսությունն իշխանության ձեռքում է, իսկ ոչ պիտանի տարրերն աստիճանաբար դուրս են մղվում քաղաքական և հասարակական կյանքից՚,-նշել է Կարապետյանը:
Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում վարկանիշն կկիրառվի Երևանի դեմ, մասմնավորապես, օտարերկրյա վարկերի կամ ֆինանական օգնության օգնություն տրամադրելիս:
Նշենք, որ ըստ վարկանիշի, մեր երկիրն արժանացել է ՙ5,36՚ գնահատականի ըստ ՙ1-7՚ սանդղակի, որտեղ ամենաբարձր գնահատականը ՙ1՚ է, ամենացածրը` ՙ7՚: Վարկանշային աղյուսակի համաձայն, Հայաստանը Ուկրաինայի ՙ4,86՚, Վրաստանի ՙ4,75՚ և Ղրղըզստանի հետ ՙ5,96՚ հայտնվել է անցումային կարգում, որտեղ Ուկրաինայի և Վրաստանի ղեկավարությունը որակվել է որպես ՙանցնումային կառավարություն կամ հիբրիդային վարչակազմ՚, իսկ Ղրղըզստանինն ու Հայաստանինը` ՙկիսաավտորիտար վարչակազմ՚: