Մաքսային
միությանը Հայաստանի անդամակցության և Պուտինի Հայաստան այցի դեմ բողոքող
ակտիվիստների ակցիան բացառապես խաղաղ բնույթի էր, սակայն հանրիապետության
իշխանությունները, փաստորեն, արտակարգ դրություն էին հայտարարել, մամուլի
ասուլիսում հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի
ղեկավար, ակտիվիստ Արթուր Սաքունցը:
Նրա ասելով, իշխանությունները հատուկ էին խոչընդոտում
ակտիվիստների գործողություններին` «Պուտին հայրիկին» չվշտացնելու նպատակով: «Հայաստանի
ոստիկանությունը ետղյակ էր ակցիայի մասին, սակայն այն հռչակեց ապօրինի», -
հայտարարել է Սաքունցը:
Նա նաև ընդգծել է, որ ակտիվիստները հետևողական են
լինելու իրենց պայքարում և չեն նահանջի, քանի դեռ «ապօրինի նախագահ» Սերժ
Սարգսյանը չի դադարել խոսել ժողովրդի անունից:
Հիշեցնենք, որ նախօրեին բերման էին ենթարկվել 110
ակտիվիստներ, ովքեր բողոքում էին Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության և
Պուտինի Հայաստան այցի դեմ: