Անդրեյ Անդրեևիչ,
ի՞նչ եք
կարծում, արդյո՞ք
Ռուսաստանին հաջողվեց
տորպեդահարել Եվրոպայի
նախաձեռնած ինտեգրացիոն
նախագծերը հետխորհրդային
մի շարք
երկրների համար:
Վերջինը տեղի
տվեց Ուկրաինան:
Յանուկովիչն արդեն
հայացքը հառել
դեպի Մաքսային
միություն:
Ռուսաստանի կայսերական
նկրտումները զայրացնում
են մերձավոր
հարևաններին, և,
չնայած Մոսկվայի
վիթխարի ճնշմանը,
Մաքսային միությունը
երբեք չի
դառնա արդյունավետ
ինտեգրման միավորում:
Վերցնենք հենց
նույն Հայաստանը:
Կանչեցին նախագահին,
ոլորեցին նրա
ձեռքերը, սպառնալով,
ըստ երևույթին,
դադարեցնել ռազմական
աջակցությունը Լեռնային
Ղարաբաղի շուրջ
հակամարտությունում, ստիպեցին
կասեցնել ԵՄ
հետ ասոցացման
համաձայնագրի ստորագրման
գործընթացը և
Մաքսային միությանն
անդամակցելու հայտ
ներկայացնել: Իմ
կարծիքով, սա,
պարզապես, անհեթեթություն
է, Հայաստանը
որտեղ`
Մաքսային միությունը
որտեղ: Թե
ինչ առևտուր
կարող է
լինել այդ
միավորման շրջանակում` այնքան էլ
հասկանալի չէ:
Արժե հիշել
Երևանի որոշմանը
Ղազախստանի և
Բելառուսի արձագանքի
մասին: Լուկաշենկոյին
և Նազարբաևին
ամենևին դուր
չի գալիս
Պուտինի «քաղաքական
աճպարարությունըե, նրա
կայսերական նկրտումները:
ՄՄ ստեղծման
գործում Ռուսաստանի
համար ոչ
մի տնտեսական
շահ չկա,
դրանք սոսկ
խելահեղ կայսերական
նկրտումներ են,
նոր Խորհրդային
Միություն ստեղծելու
փորձեր: Դրանք
Մոսկվայի դատապարված
հոգեբանական բարդույթներ
են: Նա
կարող
է ճնշում
գործադրել մեկ
երկրի, մյուսի
նկատմամբ, սակայն
այդ երկրներից
ոչ մեկը
չի ուզում
Մոսկվայում ՙպախան՚
ունենալ: Եվ
հենց նույն
Լուկաշենկոն երբեք
չի համաձայնի
Բելառուսի մարզկոմի
քարտուղարի դերին:
Մաքսային միությունը
Կրեմլի պայքարն
է հանուն
իր ազդեցության,
որը, վերջին
հաշվով, բոլոր
գործընկերների ատելությունն
է առաջացնում
իր նկատմամբ:
Ռուսաստանը դրական
միավորման կենտրոն
դառնալու հնարավորություն
չունի: Մարտավարական
առումով հարևաններին
վատություն անել
նա կարող
է, սակայն
ռազմավարական առումով`
չի կարող
դառնալ ձգողության
կենտրոն:
Ըստ երևույթին,
առաջին հերթին`
քաղաքական համակարգի
պատճառով:
Ոչ միայն
քաղաքական, այլ
նաև տնտեսական
համակարգի: Հայաստանը
և Ուկրաինան
ձգտում են
դեպի Եվրամիությունը,
և եթե
չլիներ Մոսկվային
ճնշումը, այդ
երկրները չէին
հրաժարվի ԵՄ
հետ Ասոցացման
համաձայնագրից: Չնայած
բոլոր բարդություններին` հենց եվրոպական
մոդելն է
այսօր առավել
գրավիչ, մինչդեռ
ռուսական կրիմինալ
կապիտալիզմը դատապարտված
է: Նույնիսկ
ՌԴ Էկոնոմիկայի
նախարարության կանխատեսումները
վկայում են,
որ Ռուսաստանի
տնտեսության աճի
տեմպերը մինչև 2030 թ. ավելի ցածր
կլինեն համաշխարհային
տնտեսության աճի
տեմպերից: ՌԴ
իշխանության ներսում
ամեն բան
այնքան է
նեխել, որ
անհնար է
որևէ կանխատեսում
անել: Համակարգը
կարող է
փլուզվել ամեն
պահի, կարող
է նաև
տևել մի
քանի տարի:
Համակարգը չի
աշխատում, չկա
որևէ ներքին
դինամիկա:
Շատերը գտնում
են, որ
Արևմուտքը փաստորեն
լքել է
ՙԱրևելյան գործընկերության՚ գծով իր
գործընկերներին, և
մնում է
միայն կողքից
հետևել, թե
ինչպես է
Մոսկվան աստիճանաբար
տորպեդահարում եվրոպական
ինտեգրացիոն նախագիծը:
Լիովին համաձայն
եմ: Մոսկվայի
հարձակողական քաղաքականության
լուսի ներքո
Արևմուտքը խզճուկ
և անօգնական
է երևում:
Մենք տեսանք,
թե ինչպես նվաստացած ու
ճնշված էր
Օբաման Պուտինի
կողմից սիրական
ճգնաժամի հարցում:
Արևմտյան քաղաքական
գործիչների հետ
Պուտինը շատ
ավելի հաջող
է լուծում
հարցերը, քան
նախկին ԽՍՀՄ
իր մերձավոր
հարևանների հետ:
Նույն Լուկաշենկոն,
Նազարբաևը կամ
Ալիևը ինչ-որ կերպ ընդդիմանում
են: Ի
դեպ,
Հայաստանն ամենածանր
դրության մեջ
է հայտնվել`Մոսկվայից 100% կախվածության պատճառով:
Բայց դա
թե’ աշխարհագրության,
թե’ Լեռնային
Ղարաբաղում հակամարտության
հետևանք է:
Դուք հիշատակեցիք
միայն Մոսկվայից
կախվածության օբյեկտիվ
պատճառները: Արդյո՞ք
դրանում չկա
մեր իշխանության
մեղքը:
Մեղադրել հայ
առաջնորդներին հայրենասիրության բացակայության մեջ`
չեմ կարող:
Նրանք, ինչպես
հայտնի է,
մասնակցել են
ղարաբաղյան շարժմանը:
Բայց նրանք
ընտրել է
դեպի Ռուսաստանը
100% կողմնորոշման ռազմավարությունը: Նայեք Ադրբեջանին:
Իլհամ Ալիևն
ավելի ճկուն
քաղաքականութուն է
վարում. նա
ինչ-որ
կերպ մանևրում
է Արևմուտքի
ու Ռուսաստանի
միջև: Իսկ
Հայաստանն ինքն
է աշխարհաքաղաքական անելանելի դրության մեջ դրել իրեն.
դա, ըստ
իս, բոլորն
են հասկանում:
Ի դեպ, ինչպե՞ս
եք տեսնում
ղարաբաղյան հարցի
լուծումը ՄՄ-ին Հայաստանի անդամակցման
դեպքում:
Բելառուսի և
Ղազախստանի առաջնորդներն
ուղղակիորեն ասել
են, որ
չեն ցանկանում
փչացնել Ադրբեջանի
հետ հարաբերությունները: Նրանք կհամաձայնեն միայն
այն դեպքում,
եթե Բաքուն
չառարկի: Իսկ
Ադրբեջանը, ինչպես
հայտնի է,
դեմ է
Մաքսային միությունում
Լեռնային Ղարաբաղի
ներառմանը: Երևանը
միանգամայն անհեթեթ
իրավիճակում է
հայտնվել: Ձեր
նախագահին ստիպել
են հրաժարվել
ԵՄ հետ
Ասոցացման համաձայնագրից,
արդյունքում պարզվել
է, որ
նրան չեն
սպասում նաև
Մաքսային միությունում:
Հաշվի առնելով
իշխանության բնույթը,
քաղաքական համակարգը
ՙԱրևելյան գործընկերության՚ երկրներում`արդյո՞ք
ի սկզբանե
պարզ չէր,
որ եվրոպական
ինտեգրացիոն նախագծերը
չեն կարող
հաջող լինել:
Վրաստանն, օրինակ,
Միխայիլ Սահակաշվիլիի
օրոք հսկայական
հաջողությունների է
հասել իրավապահ
համակարգի, քաղաքական
կարգի բարեփոխման,
ժողովրդավարացման հարցերում:
Վրաստանը կարող
է եվրոպական
գաղափարների իրագործման
օրինակ ծառայել
հետխորհրդային տարածությունում:
Ռուսաստանում նույնիսկ
Սահակաշվիլիի հակառակորդները
հիանում էին
ոստիկանությունում նրա
բարեփոխումներով: Այդ
պատճառով Մոսկվան
Սահակաշվիլիին հեռացնելու
քայլեր ձեռնարկեց`ուղարկելով իր
դրածո Բիձինա
Իվանիշվիլիին, ով
Ռուսաստանում կրիմինալ
գումարներ է
աշխատել Վրաստանում
ընտրողներին կաշառելու
համար: