Հայ Ազգային Կոնգրեսի մի քանի ակտիվիստներ այսօր, ժամը
18:00 սահմաննեորյմ բերման են ենթարկվել ոստիկանություն: Այս մասին ֆեյսբուքյան իր
էջում նշում է ակտիվիստներից մեկը` Արեգ Գևորգյանը, որը նույնպես բերման էր
ենթարկվել ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժանմունք:
Ակտիվիստները
Սարյան փողոցում թռուցիկներ են բաժանել, հիշեցնելով, որ մարտի 1-ին տեղի կունենա
ՀԱԿ հանրահավաքը: ՀՀ ոստիկանության մամուլի կենտրոնից ԱրմԻնֆո գործակալության
թղթակցին տեղեկացրել են, որ Սարյան փողոցից բերման է ենթարկվել «12 հոգի, խուլիգանության
կասկածանքով»: Ըստ ոստիկանության հաղորդագրոթւյան, ներկայումս նրանք գտնվում են
ոստիկանությունում, հանգամանքները պարզվում են: