Beeline-ը հայտարարում է Գանձակ համայնքում ֆիքսված ցանցի թվայնացման աշխատանքների ավարտի մասին և ամփոփում ֆիքսված ցանցի արդիականացման 2014թ. արդյունքները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին
ընկերության մամուլի ծառայությունից, Գանձակ համայնքում ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը լրագրողներին ներկայացրել է ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի զարգացման գործում Beeline-ի ձեռքբերումները: 2014 թ. ընթացքում թվայնացվել
է Հայաստանի 16 բնակավայրերի հեռախոսային ցանց. մոնտաժվել է ավելի քան 3500
հեռախոսագիծ և լայնաշերտ ինտերնետի ծառայությունների ավելի քան 1000 նոր պորտ: Ընկերության
ձեռքբերումներից է նաև ֆիքսված հեռախոսակապի ծառայության սակագների նշանակալի
նվազեցումը: Սկսած 2014 թ. սեպտեմբերի
1-ից ելքային զանգերը դեպի ֆիքսված կապի հայաստանյան բոլոր օպերատորների ցանցեր,
ինչպես նաև Beeline-ի ցանցում միջքաղաքային և դեպի ԼՂՀ ֆիքսված ցանց զանգերն արժեն
5 դր./րոպե:
«Այս տարվա ընթացքում
Beeline-ը նշանակալի միջոցներ ներդրեց լարային ենթակառուցվածքներում, սկսեց
տրամադրել գերարագ ինտերնետ այնտեղ, որտեղ այն չկար, և, որն ամենագլխավորն է,
նվազեցրեց քաղաքային և միջքաղաքային զանգերի սակագները: Այս ամենը մենք անում ենք
մեր բաժանորդների կյանքն ավելի լավը դարձնելու համար`կրճատելով նրանց միջև
տարածությունը: Ֆիքսված կապը կշարունակի մնալ մեր ուշադրության կենտրոնում:
Ավելին, հաջորդ տարի մենք նախատեսում ենք ներդրումների նշանակալի ավելացում և կապի
նոր տեխնոլոգիաների լայնամասշտաբ ներդրում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ
Պյատախինը:
Նշենք, որ
Հայաստանում թվայնացման ցուցանիշը գերազանցում է 87%-ը, իսկ լարային
ենթակառուցվածքի ընդհանուր երկարությունն ավելի քան 8500 կմ է: Հայաստանում
Beeline-ի ֆիքսված կապի բաժանորդներն օրական իրականացնում են ավելի քան 2 մլն.
զանգ, իսկ լայնաշերտ լարային ինտերնետի բաժանորդները սպառում են ավելի քան 200 ՏԲ
ծավալով տեղեկատվություն: