Առկա իրողությունների պայմաններում Հայաստանի հետ որևէ
փաստաթղթի ստորագրումն անհնար է, այդ թվում` էներգետիկայի ոլորտում: Ինչպես
հաղորդում է Ermenihaber-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն`
պատասխանելով Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ
Սեզգին Թանրքուլի հարցին:
Թուրքիայի արտգործնախարարը
նշել է, որ էներգետիկայի ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հեռանկար կարող
է հայտնվել միայն այն բանից հետո, երբ
«Հայաստանի ԶՈՒ դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից»: «Այդ ժամանակ
Հայաստանի առջև կբացվի նաև տարածաշրջանային նախագծերին մասնակցելու
հնարավորություն», - նկատել է Դավութօղլուն: Ընդ որում նա նշել է, թե Անկարան
էմբարգո չի կիրառում Հայաստանի նկատմամբ, որը երրորդ երկրներով բեռնափոխադրումներ
է իրականացնում Թուրքիայի տարածքով, և երկրների միջև իրականացվում են չարտերային
ավիաչվերթներ, իսկ Հայաստանի քաղաքացիներին վիզաներ են տրամադրվում հարևան երկրներ
այցելելիս:
Նախարարը
նաև հիշեցրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերին ՍԾՏՀ նիստի շրջանակում Երևան այցի
ժամանակ ինքը հանդիպում էր անցկացրել Հայաստանի իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի
հետ, սակայն երկրների միջև ոչ մի համաձայնագիր
չէր ստորագրվ ել: