Համոզված
եմ, որ UWC Dilijan College-ին մեծ հաջողություն է
սպասում, ինչը մեծ խթան կլինի փոփոխությունների համար ինչպես բուն քաղաքւոմ,
այնպես էլ երկրում: Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի հայտնի գործարար,
«Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանը` ելույթ ունենալով
դպրոցի բացմանը:
Քոլեջն ամուսիններ Ռուբեն
Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի և նրանց գոծընկերների` մասնավոր անձանց և
կազմակերպությունների համատեղ նախագիծն
է: UWC
Dilijan College հետխորհրդային տարածքում առաջին քոլեջն է, որը միացել է UWC
ցանցին:
Վարդանյանն ասվածի համատեքստում հիշեցրել է «Տաթևեր»
ճոպանուղու նախագծի հաաջողության մասին: Նրա ասելով, եթե ավելի վաղ Տաթևի վանք
այցելում էր տարեկան 4 հազար մարդ, ապա
այս տարի այցելուների թիվը կկազմի արդեն
150 հազար: Այդ առնչությամբ նա հույս է հայտնել, որ UWC Dilijan նախագծին
նույնպիսի հաջողություն է սպասում:
Դիմելով դպրոցի սաներին`
նա հիշեցրել է հայտնի խոսքը. «մի հավատա, մի վախեցիր, մի խնդրիր», սակայն, ինչպես
նշել է Վարդանյանը, անհրաժեշտ է հավատալ սեփական ուժերին, չվախենալ սխալ գործելուց
և օգնության համար դիմել ընկերներին: Նրա ասելով, ինչ-որ բանի կարելի է հասնել
միայն ընդհանուր ջանքերով, և այդ առնչությամբ նա երախտագիտություն է հայտնել իր
տիկնոջը` Վերոնիկա Զոնաբենդին, ով նրա կողքին է եղել այդ նախագիծն իրագործելիս:
Զոնաբենդն իր հերթին հույս է հայտնել, որ
որոշ ժամանակ անց կհայտնվեն Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, որոնք սովորել են UWC Dilijan-ում:
Նշենք,
որ ինչպես UWC
մյուս քոլեջմերում, UWC Dilijan College-ում դասավանդումն անգլերեն է` IB Diploma
ծրագրով, որը չանաճված է աշխարհի առաջատար համալսարանների կողմից: Հավելենք, որ
քոլեջում սովորում է հայաստանցի 10 ուսանող:
Քոլեջը կառուցվել է Լոնդոնի ճարտարապետական բյուրոյի նախագծով: Քոլեջի
բարձրտեխնոլոգիական շենքը կառուցված է էկոլոգիապես անվտանգ նյութերից և նախագծված
է այնպես, որ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցվի: Համալիրի
անվտանգության համակարգն ունի մի քանի
մակարդակ և համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Ուսումնական համալիրը
մասնավորապես, ներառում է հիմնական ուսումնական և վարչական շենք, բժշկական
կենտրոն, ուսանողական հանրակացարան, մարզահրապարակներ և այգիներ, փակ մարզական
համալիր: UWC Dilijan ընդունման պայմաններին
կարելի է ծանոթանալ http://www.am.uwc.org/
կայքում: