Հուլիսի 9-ից մինչև 10 ներառյալ գիշերվա առաջին կեսին և ցերեկվա երկրորդ կեսին Հայաստանի հյուսիսային շրջաններում, իսկ հուլիսի 11-13-ը հանրապետության տարածքի զգալի մասում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, առանձին տեղամասերում հնարավոր է կարկուտ:
Ինչպես հաղորդում է ԱԻՆ Հայհիդրոմետ ծառայությունը, քամին կլինի մինչև 2-7 մ/վ հարավ-արևմտյան, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով: Հուլիսի 9-11-ը Երևանում տեղումների հավանականությունը է փոքր է: Իսկ հուլիսի 12-13-ը սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ: