Երևան: 30.06.14. ԱրմԻնֆո. Էրիկ Աբրաամյան. Ամերիաբանկը, հոգ տանելով
իր հաճախորդների ապահով հանգստի և հարմարավետության մասին, ներկայացնում է«Վայելեք Ձեր հանգիստը» ամառային նոր արշավը`
անհատական պահատուփերի վարձակալության հատուկ պայմաններով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
Ամերիաբանկի հաճախորդները մինչև օգոստոսի 30-ը նոր պահատուփ ձեռք բերելու դեպքում կօգտվեն արտոնյալ պայմաններով ծառայությունների փաթեթից. ինքնաթիռի տոմսը ներկայացնելու դեպքում պահատուփերի վարձակալման սակագինը յուրաքանչյուր 100 կմ տարածության համար կզեղչվի 1%-ի չափով, կտրամադրվի MasterCard Platinum/Visa Platinum կամ MasterCard Gold/Visa Gold, MasterCard Standard/Visa Classic, Cirrus Maestro/Visa Electron, ArCa Classic քարտ(առանց քարտային փաթեթի)` առաջին տարվա սպասարկման համար վճարը զեղչելով յուրաքանչյուր 100 կմ տարածության համար 1%-ի չափով, անվճար կտրամադրվի ինտերնետ-բանկինգ ծառայություն, անվճար կտրամադրվի նաև անձնական բանկային հաշիվների շարժի վերաբերյալ տեղեկանք` դեսպանատուն ներկայացնելու նպատակով:
Նշենք, որ Ամերիաբանկն
առաջարկում է փոքր, միջին, մեծ և շատ մեծ չափերի անհատական պահատուփեր, որոնք
տեղակայված են Բանկի «Սայաթ-Նովա» և «Ստեփանակերտ» մասնաճյուղերի հատուկ
սարքավորված և հարմարավետ սրահներում:
Ամառային հանգստի
մեկնողների համար հատուկ մշակված այս փաթեթը Բանկի հաճախորդներին հնարավորություն
կտա ապահով մեկնել հանգստի, ինչպես նաև կապահովի հարմարավետ պայմաններ աշխարհի
ցանկացած վայրում բանկային հաշիվների կառավարման, քարտով գնումների կատարման և
գումարների կանխիկացման համար:
Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է և
ներդրույնային, կորպորատիվ և մանրածախ բանկսյին ծառայություններ է մատուցում
բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Բանկի միակ բաժնետերն է Ամերիա Գրուպ CY Ltd ընկերությունը: