2013 թվականի օգոստոսի 4-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ վերանորոգված Ստեփանավանի ՙԷլեն՚ հանգստյան տան վերաբացմամբ ազդարարվեց ՙԱմառային ներառական ճամբարի՚ մեկնարկը:
Ճամբարի տարածքի վերանորոգումը հնարավոր է դարձել ՎՏԲ–Հայաստան բանկի ֆինանսական աջակցության շնորհիվ: Հիմնովին նորոգվել և թիթեղապատվել են ճամբարի փայտաշեն տնակների տանիքները, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, փոխվել են հատակները, կառուցվել թեքահարթակներ: Բացի այդ, վերակառուցվել և կահավորվել է սանհանգույցը՝ հարմարեցված հաշմանդամություն ունեցող երեխաների համար, ինչպես նաև բացօթյա ճաշարանը: Պաշտոնական բացման օրը ՎՏԲ–Հայաստան Բանկի աշխատակիցները ճամբարի տարածքում կատարեցին բարեկարգման աշխատանքներ:
ՙՄենք չպետք է ձեռնպահ մնանք հասարակության այն հատվածի խնդիրներից, որը այսօր նվազագույնս է պաշտպանված: Սահմանափակ կարողություններով երեխաներին օգնելն ու սատարելը, նրանց ուրախություն պարգևելը մեր պատասխանատվությունն է, մեր բոլորի ընդհանուր խնդիրը: Հուսով եմ, ճամբարը կօգնի երեխաներին ու նրանց ծնողներին հոգսերից կտրվել, լցվել էներգիայով` հանգստանալով ՙԷլեն՚ նորացված ու բարեկարգված հանգստյան տանը: Ցանկանում եմ նշել ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցների ցուցաբերած ակտիվությունը և շնորհակալություն հայտնել մեր գործընկեր` «G.C.ե շինարարական ընկերությանը, որն իրագործել է վերանորոգման աշխատանքները՚,- նշել է ՎՏԲ–Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը: ՙՄեր բոլոր ջանքերն ապարդյուն կլինեին, եթե չլիներ բոլոր այն կառույցների աջակցությունը, որոնք մեր կողքին են: Ուրախալի և ոգևորիչ է հատկապես ՎՏԲ–Հայաստան Բանկի հետ համագործակցությունը, որ գեղեցիկ ավանդույթի ուժ է ստանում։ Կատարված աշխատանքների շնորհիվ՝ տարեցտարի ավելի շատ երեխաներ կկարողանան ամառային հանգիստ վայելել ՙԼիարժեք կյանք՚ հկ-ի արդեն իսկ հարմարավետ ճամբարում՚,- ասել է«Լիարժեք կյանք՚ հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանը:
Բացման արարողությունից հետո ճամբարական երեխաներին ուրախ տրամադրություն հաղորդեցին հրավիրված դերասանները, ակրոբատներն ու աճպարարները, իսկ ՎՏԲ–Հայաստան Բանկի նվերները դրական լիցքեր հաղորդեցին երեխաներին:
Նշենք, որ 4-րդ տարին է`ՙԼիարժեք կյանքե բարեգործական հասարակական կազմակերպությունը նախաձեռնում է ներառական ճամբարները` հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համար: Ճամբարականները ՀՀ տարբեր քաղաքներից են` ընդհանուր թվով 150 երեխաներ, որոնցից 98-ը` հաշմանդամություն ունեցող, մնացյալը` սոցիալապես անապահով ընտանիքներից:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: